Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 30 հոկտեմբերի 2019

ՀՀ կառավարությունը կարևորում է քաղհասարակության հետ արդյունավետ համագործակցությունը. Էդուարդ Աղաջանյան








ՀՀ կառավարությունում այսօր տեղի է ունեցել Բաց կառավարման գործընկերություն (ԲԿԳ) - Հայաստան աշխատանքային խմբի հանդիպումը, որի ընթացքում քննարկվել է ԲԿԳ նախաձեռնության Հայաստանի գործողությունների չորրորդ ծրագրի իրականացման ընթացիկ աշխատանքները:

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար, ԲԿԳ աշխատանքային խմբի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը, ողջունելով ներկաներին, նշել է. «Նոր տնտեսական մարտահրավերների, ինչպես նաև բարդ սոցիալական գործընթացների աճի պայմաններում, գործադիր իշխանության առջև լրջագույն խնդիր է առաջանում պետական խնդիրներն իրագործելիս ձևավորել որոշումներ ընդունելու այնպիսի մոդելներ, որոնք հիմնված կլինեն պետության կառավարման գործում քաղաքացիական հասարակության ակտիվ մասնակցության, ինչպես նաև հանրային հսկողության ժամանակակից մեխանիզմների կիրառման վրա:

Գաղտնիք չէ, որ ՀՀ կառավարությունը խիստ շահագրգռված է կառավարություն-քաղաքացիական հասարակություն համագործակցության նոր և առավել արդյունավետ ձևեր գտնելու հարցում: Ուրախությամբ պետք է նշեմ այն հանգամանքը, որ «Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնության շրջանակում ձևավորված համագործակցությունն այլևս ավանդույթ է և արդեն իսկ ձևավորված իրողություն: Սա չափազանց կարևոր փաստ է, քանզի առանց ներառական գործընթացների հնարավոր չէ ապահովել բարեփոխումների գործընթացը երկրում»։

ԲԿԳ գործադիր գլխավոր տնօրեն Սանջեյ Փրադանը, ընդգծելով Հայաստանում նման հանդիպումների անցկացման կարևորությունը, նշել է, որ ԲԿԳ անդամ 79 երկրների շրջանակում Հայաստանն համարվում է ժողովրդավարության պայծառ ու լուսավոր կետ: «Հայաստանի ոչ բռնի, թավշյա հեղափոխությունը մեծ ազդակ էր, որը տրվել էր քաղաքացիների կողմից և արտահայտում էր քաղաքացիների կամքը՝ երկրում փոփոխություններ իրականացնելու»,- նշել է Սանջեյ Փրադանը: Ըստ նրա՝ Հայաստանի համար հաջորդ քայլը պետք է լինի կառավարության նկատմամբ քաղաքացիների վստահությունը բարձրացնելը, ինչի կարող են նպաստել երկրում տնտեսական և իրավական իրական բարեփոխումները:

ԲԿԳ գործադիր գլխավոր տնօրենի խոսքով՝ Հայաստանը օրինակելի է ԲԿԳ հանձնառությունների իրականացման հարցում, ինչպես նաև կարևորել է նաև հաջորդ գործողությունների ծրագրում նպատակաուղղված հանձնառությունների շրջանակը ընդլայնելը: Սանջեյ Փրադանը պատրաստակամություն է հայտնել նաև աջակցել Հայաստանին՝ դատաիրավական, հակակոռուպցիոն և տնտեսական բարեփոխումներ իրականացնելու հարցում:

Հանդիպման ընթացքում պետական կառավարման մարմինների ներկայացուցիչները ներկայացրել են ԲԿԳ հանձնառությունների ընթացքը: 2018-2020թթ. համար գործողությունների չորրորդ ծրագիրը ներառում է 11 հանձնառություններ՝ «Բաց տվյալներ» պաշտոնական հայտարարագրում, ՀՀ պետական բյուջեից դրամաշնորհների հատկացման թափանցիկության և հաշվետվողականության ապահովում, Իրական սեփականատերերի բաց, հանրային գրանցամատյանի ներդրում, Համայնքային կայքերի արդիականացում. տեղական մակարդակում, Ջրային ռեսուրսների միասնական տեղեկատվական համակարգի հասանելիություն, Բաց առողջապահություն. պետական պատվերի շրջանակում բուժման և ախտորոշման նպատակով առցանց հերթագրում և այլն: Այնուհետև ներկայացվել է Անկախ հաշվետվական մեխանիզմի զեկույցը:

Ամփոփելով հանդիպումը՝ Էդուարդ Աղաջանյանը նշել է, որ կքննարկվեն աշխատանքային խմբի հանդիպման ընթացքում արծարծված հարցերն ու առաջարկությունները: «Հայաստանի Հանրապետությունը ժամկետների մեջ կատարում է իր կողմից ստանձնած հանձնառությունները, որոնք այս պահին կարևորագույն շեշտադրումն է, և վստահաբար մենք նույն ոճով պետք է շարունակենք մեր հետագա հանձնառությունների իրականացման գործընթացը: Մեզ համար կարևոր է ԲԿԳ օրակարգի լիրաժեք իրականացումը, մասնավորապես, երկրի համար այսքան կարևոր բարեփոխումների փուլում»,- ասել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարը:

Էդուարդ Աղաջանյանը հատկապես կարևորել է քաղաքացի-պետություն համագործակցության ամրապնդումը, որը պետք է հասցնել ինստիտուցիոնալ մակարդակի: «Առիթից օգտվելով, որ բոլոր շահագրգիռ կողմերը այստեղ են, պետք է խնդրեմ մեր քաղհասարակության գործընկերներին և գործընկեր միջազգային կազմակերպություններին սատար լինել նոր գործիքակազմ և տեխնոլոգիաներ ներդնելու հարցում: Հուսով ենք, որ Հայաստանի փորձը օրինակելի կլինի առնվազն մեր տարածաշրջանի երկրների համար և ՀՀ կառավարությունն էլ կներդնի բոլոր ջանքեր բարեփոխումները լիարժեքորեն ավարտին հասցնելու համար»,- ասել է նա:

Նշվել է նաև, որ երեկ այս գործընկերության շրջանակում ՀՀ արդարադատության նախարարության և «Բաց սեփականատերեր» միջազգային նախաձեռնության միջև ստորագրվեց Հուշագիր՝ Իրական սեփականատերերի գործընթացը իրականացնելու վերաբերյալ:

* * *

«Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնությունը ստեղծվել է 2011 թ. 8 երկրների կառավարությունների նախաձեռնությամբ` ԱՄՆ, Բրազիլիա, Ինդոնեզիա, Մեքսիկա, Նորվեգիա, Ֆիլիպիններ, Հարավային Աֆրիկա, Միացյալ Թագավորություն: ԲԿԳ Նախաձեռնությանը այժմ անդամակցում են 75 և ավելի կառավարություններ։ Յուրաքանչյուր մասնակից երկիր ըստ համակարգող խորհրդի կողմից սահմանված կանոնների պետք է ձևավորի երկու տարի ժամկետով իր Ազգային գործողությունների ծրագիրը։ Հայաստանը ԲԿԳ գործընթացին անդամակցում է 2012 թվականից:

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ