Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 25 հոկտեմբերի 2019

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է ԱՊՀ պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին



Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Մոսկվայում մասնակցել է ԱՊՀ պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին:

Նիստի ընթացքում քննարկվել են ԱՊՀ շրջանակներում տնտեսական փոխգործակցության արդիական հարցերը:

Խորհրդի նիստի մասնակիցները մտքեր են փոխանակել հասարակության թվային զարգացման ոլորտում ԱՊՀ մասնակից պետությունների համագործակցության վերաբերյալ հայեցակարգի և միջոցառումների ծրագրի, ԱՊՀ մասնակից պետությունների տեղեկատվական անվտանգության ապահովման ռազմավարության շուրջ:

Նիստի արդյունքներով ստորագրվել են ԱՊՀ տարածքում համագործակցության վերաբերյալ մեկ տասնյակից ավել փաստաթղթեր:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նիստի ընթացքում հանդես է եկել ելույթով:

 

*** 

Հարգելի Դմիտրի Անատոլիի, միանում եմ այսօրվա հանդիպման լավ կազմակերպման և ջերմ ընդունելության համար մեր ռուս գործընկերներին ուղղված երախտագիտության խոսքերին:

Ուզում եմ անկեղծ շնորհակալություն հայտնել Սերգեյ Նիկոլայի Լեբեդևին գործադիր կոմիտեի արդյունավետ աշխատանքի համար:

Ընթացիկ հանդիպման ժամանակ քննարկման են դրված առողջապահության, կրթության, տեղեկատվական և այլ բնագավառներում համագործակցության ընդլայնման և խորացման հնարավորություններին առնչվող հարցերի շրջանակ:

Հայաստանը ողջունում է նշված ոլորտներում համագործակցության և փոխգործակցության նախաձեռնությունները և հաստատում է ցանկությունը լիարժեք մասնակցելու դրանց:

Մենք հետաքրքրված ենք թվային զարգացման ոլորտում փոխշահավետ համագործակցության ակտիվացմամբ և ընդլայնմամբ: Հասարակության թվային զարգացման ոլորտում ԱՊՀ մասնակից պետությունների համագործակցության հայեցակարգում, ինչպես նաև դրա իրականացման ուղղությամբ առաջնային միջոցառումների ծրագրում արտացոլված են ԱՊՀ մասնակից պետությունների համաձայնեցված մոտեցումները այս ոլորտում միջպետական փոխգործակցության հիմնական խնդիրների, սկզբունքների, առանցքային ուղղությունների, ինչպես նաև մեխանիզմների վերաբերյալ:

Շահագրգիռ պետությունների միջև բազմակողմ ռազմական և ռազմատեխնիկական համագործակցությունը, այդ թվում նաև՝ ԱՊՀ միասնական հակաօդային համակարգի ամրապնդումն ու զարգացումը, դիտարկում ենք որպես զգալի ներդրում անվտանգության ապահովման գործում և այդ առումով պատրաստ ենք աջակցել 2020 թվականին Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների հակաօդային պաշտպանության միավորված համակարգի ստեղծմանն ու զարգացմանը հատկացումներ տրամադրելու վերաբերյալ որոշմանը:

Հայկական կողմը նաև աջակցում է նիստին ներկայացված՝ տեղեկատվական անվտանգության, ռադիոնավիգացիայի և այլ ոլորտներում փոխգործակցությունը կանոնակարգող կամ առկա մեխանիզմների կատարելագործմանը միտված փաստաթղթերի ընդունմանը:

Աջակցում ենք ԱՊՀ մասնակից պետությունների տեղեկատվական անվտանգության ապահովման ռազմավարության ընդունմանը: Դիտարկում ենք ռազմավարությունը որպես համալիր փաստաթուղթ, որն իրենից ներկայացնում է փոխգործակցության զարգացման ընդհանուր նպատակների, առաջնայնությունների և հեռանկարի վերաբերյալ ԱՊՀ մասնակից պետությունների հայացքների համաձայնեցված համակարգ:

ԱՊՀ շրջանակներում համագործակցությանը մեծ նշանակություն տալով՝ Հայաստանը հետաքրքրված է ԱՊՀ-ի՝ որպես միջազգային տարածաշրջանային կազմակերպության  ամրապնդմամբ:

Ընդհանուր կարծիք կարտահայտեմ, եթե նշեմ, որ Համագործակցության հիմնական խնդիրը ԱՊՀ-ում տնտեսության, հումանիտար, անվտանգության ոլորտում և քաղաքական փոխգործակցության շրջանակում միջպետական համագործակցության հետագա զարգացման համար բարենպաստ պայմանների ապահովումն է:

Վստահ եմ, որ առկա պայմանավորվածությունները որոշակի բովանդակությամբ լրացնելու մեր հետագա ջանքերը կավելացնեն Անկախ պետությունների համագործակցության ներդրումը ԱՊՀ տարածքում մեր պետությունների բազմակողմ փոխգործակցության ամրապնդման և ընդլայնման հարցում:

Ամփոփելով ցանկանում եմ հաստատել մեր մտադրությունն այսուհետ ևս մեր ներդրումն ունենալու ԱՊՀ պետությունների միջև համագործակցության զարգացման գործում: Պատրաստ ենք ԱՊՀ շրջանակներում ջանքեր գործադրել ԱՊՀ կառույցների և ոլորտային համագործակցության մարմինների գործնական արդյունավետությունը բարձրացնելու համար:

Շնորհակալություն ուշադրության համար:
 

Մարտ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

-

Արխիվ