Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 4 հոկտեմբերի 2019

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է Գերմանիայի Ազգային տոնի առթիվ կազմակերպված հանդիսավոր միջոցառմանը


Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է Գերմանիայի Ազգային տոնի՝ Միասնության օրվա կապակցությամբ կազմակերպված հանսիավոր միջոցառմանը: Փոխվարչապետը հանդես է եկել շնորհավորական խոսքով:

                                                                       ***

Մեծարգո՛ պարոն դեսպան,
Տիկնայք և պարոնայք
Հարգելի բարեկամներ,

Սրտանց շնորհավորում եմ Ձեզ և Գերմանիայի բարեկամ ժողովրդին Ազգային տոնի՝ Միասնության օրվա կապակցությամբ։
Այս կարևոր իրադարձությամբ սկիզբ դրվեց միավորված Գերմանիայի զարգացմանը և հզորացմանը՝ ճանապարհ հարթելով հետագայում միջազգային ասպարեզում երկրի ծանրակշիռ դերակատարության և հեղինակության բարձրացմանը, ինչպես նաև Գերմանիայի բարեկամ ժողովրդի բարգավաճմանը:

Այսօր իր ժողովրդավարական արժեհամակարգով, տնտեսական և սոցիալական զարգացվածությամբ Գերմանիան մի շարք երկրների, այդ թվում` Հայաստանի համար, հանդիսանում է պետականաշինության օրինակելի մոդել և վստահելի գործընկեր:

Մենք հաստատել ենք արդյունավետ համագործակցություն փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող գրեթե բոլոր ոլորտներում։

Հայ-գերմանական հարաբերությունները դինամիկ զարգացում են ապրում քաղաքական, տնտեսական, միջխորհրդարանական, գիտակրթական և մշակութային բնագավառներում։ Գերմանիան Հայաստանի սոցիալ-տնտեսական և ժողովրդավարական բարեփոխումներին, ինչպես նաև ՀՀ-ԵՄ փոխգործակցության ընդլայնմանը հաստատակամ աջակցություն ցուցաբերող երկրներից է։

Այսուհանդերձ, կարծում եմ՝ մեր մեծագույն ձեռբերումը մեր ժողովուրդների միջև բարեկամությունն է, ինչն էլ իր հերթին ամուր հիմքեր է ստեղծել մեր միջպետական հարաբերությունների համար. հարաբերություններ, որոնք խարսխված են փոխադարձ հարգանքի և վստահության վրա։

Հավատացած եմ, որ համատեղ ուժերով կշարունակենք նպաստել հայ-գերմանական օրակարգի հետագա ընդլայնմանն ու խորացմանը՝ ի նպաստ մեր երկրների և ժողովուրդների բարօրության։

Եվս մեկ անգամ շնորհավորում եմ Գերմանիային և Գերմանիայի բարեկամ ժողովրդին Միասնության օրվա կապակցությամբ՝ մաղթելով հետագա առաջընթաց:
 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ