Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 3 հոկտեմբերի 2019

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ տեղի ունեցավ մարդահամար անցկացնելու նպատակով նախապատրաստական աշխատանքներին աջակցող հանձնաժողովի նիստը




Հոկտեմբերի 3-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ տեղի ունեցավ 2020թ. հերթական մարդահամար անցկացնելու նպատակով նախապատրաստական աշխատանքներին աջակցող համապետական հանձնաժողովի նիստը: Հանձնաժողովը կոչված է համակարգելու 10 տարին մեկ անգամ մարդահամարի անցկացման հանձնառությունը, որը Հայաստանի Հանրապետության կառավարությունը ստանձնել է դեռևս 1999թ.-ին ընդունված «Մարդահամարի մասին» ՀՀ օրենքով:

Փոխվարչապետը նշել է, որ մարդահամարը շատ կարևոր է, քանի որ հավաքագրված և վերլուծված տվյալները հիմք են դառնալու ոչ միայն ժողովրդագրության քաղաքականության մշակման, այլև ընտրական գործընթացների կազմակերպման, սոցիալ-տնտեսական քաղաքականության ռազմավարական պլանավորման համար: Ըստ այդմ, պետք է գործադրվեն բոլոր ջանքերը՝ ապահովելու մարդահամարի անցկացման բարձր որակը և հավաքագրվող տեղեկատվության ճշգրտությունը։

Տիգրան Ավինյանը ասել է, որ կարևոր է ոչ միայն մարդահամարի արդյունքը, այլև գործընթացը, քանի որ այն հիանալի վարժություն է՝ առաջին հերթին բացահայտելու պետական գերատեսչությունների հետազոտական կարողություններում առկա բացերը, ինչպես նաև զարգացնելու դրանք։

Նիստի ընթացքում փոխվարչապետը հայտարարել է, որ մշակված մեթոդաբանությունը և դրա տեխնոլոգիական լուծումները փորձարկելու նպատակով իրականացվելու է փորձնական մարդահամար Շիրակի մարզի Արթիկի համայնքում և Կոտայքի մարզի Արամուսի, Ակունքի, Կամարիսի և Մայակովսկու համայնքներում։

Տիգրան Ավինյանը Վիճակագրական կոմիտեի նախագահին հանձնարարել է անձնական հսկողության տակ պահել փորձնական մարդահամարի որակյալ անցկացումը և արդյունքների մասին ներկայացնել տեղեկատվություն: Բացի այդ, «ԷԿԵՆԳ» ՓԲԸ-ին հանձնարարվել է Վիճակագրական կոմիտեի և այլ շահագրգիռ մարմինների հետ համատեղ ներկայացնել այն գործողությունները, որոնք անհրաժեշտ են մարդահամարի անցկացման նպատակով վարչական շտեմարանների փոխգործելիությունն ու հավաքագրվող տեղեկատվության ճշգրտությունն ապահովելու համար։

 

Հոկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031 

-

Արխիվ