Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երկուշաբթի, 30 սեպտեմբերի 2019

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի նախագահությամբ կայացել է ԵԱՏՀ խորհրդի նիստը


Սեպտեմբերի 30-ին Երևանում կայացած Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստի շրջանակներում ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի կողմից մինչև նիստի օրակարգով նախատեսված հարցերի քննարկումն արտահերթ հարց է բարձրացվել` կապված «Վերին Լարս» անցակետում հերթերի և տրանսպորտային միջոցների կուտակման խնդրի հետ: Փոխվարչապետն ընդգծել  է, որ նշված խնդիրը հանդիսանում է խոչընդոտ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ներքին շուկայի զարգացման ու խթանման համար, և անհրաժեշտ է համապատասխան միջոցառումներ ձեռնարկել դրանք վերացնելու ուղղությամբ:

Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավարի առաջին տեղակալ, ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը և Ռուսաստանի Դաշնության մաքսային ծառայության ղեկավարի առաջին տեղակալ Ռուսլան Դավիդովը «Վերին Լարս» անցակետում իրավիճակի առնչությամբ հայտնեցին, որ խնդիրը պայմանավորված է կշռման ընթացակարգի և բացահայտված գերբեռնվածության դեպքերի հետ: Ռուսական կողմը հայտնեց նաև, որ ներկայումս անցակետում գտնվում են 450 տրանսպորտային միջոց, որոնց բացթողումը նախատեսվում է իրականացնել մինչև հոկտեմբերի 1-ի երեկո:

Հայկական և ռուսական կողմերը պայմանավորվածություն ձեռքբերեցին օպերատիվ կապ պահպանել և լուծել առաջացած խնդիրները առավելագույնը երկու օրվա ընթացքում` պարբերաբար փոխանակելով տեղեկատվություն իրավիճակի վերաբերյալ:

Այնուհետև փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի նախագահությամբ կայացած նիստի ընթացքում քննարկվել են ԵԱՏՄ տարածքում ինտեգրման զարգացմանը և առևտրատնտեսական կապերի ընդլայնման հնարավորություններին առնչվող հարցեր: 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ