Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երեքշաբթի, 24 սեպտեմբերի 2019

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը մասնակցել է Միջազգային համապատասխանության և հակակոռուպցիոն համաժողով 2019-ին



Սեպտեմբերի 24-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը մասնակցել է «Միջազգային համապատասխանության և հակակոռուպցիոն համաժողով 2019»-ին: Իր ողջույնի խոսքում փոխվարչապետն ասել է.

«Կառավարության հարգելի՛ անդամներ,
Հարգելի՛ հյուրեր,
Տիկնայք և պարոնայք,

Ողջունում եմ ձեզ հանրային և մասնավոր հատվածներում թափանցիկությանը նվիրված այս կարևոր միջոցառմանը։

Բազմիցս առիթ եմ ունեցել նշելու, որ թափանցիկությունը և հաշվետվողականությունը հանդիսանում են մեր կառավարության հիմնական գործելաոճը և ուղենիշը: Ակնհայտ է, որ թափանցիկ և հաշվետու կառավարումն այլընտրանք չունի ինչպես հանրային, այնպես էլ մասնավոր հատվածում:

Բոլորովին վերջերս մեկնարկեց Հայաստանի Հանրապետության հանրային կառավարման բարեփոխումների իրականացման և դրանից բխող ռազմավարության մշակման գործընթացը, որը նպատակ ունի ամբողջությամբ վերանայելու կառավարման համակարգը: Այս գործընթացում մենք կարևորում ենք պետական քաղաքականության մշակման, հանրային ծառայությունների մատուցման, մարդկային ռեսուրսների կառավարման, հաշվետվողականության և բարեվարքության ապահովմանն ուղղված կառուցակարգերի ստեղծումը և դրանց կիրառումը:

Կցանկանայի հատուկ շեշտել, որ վերոնշյալ գործընթացում կենսական նշանակություն ունի բոլոր շահագրգիռ կողմերի ջանքերի մեկտեղումը, ինչպես նաև երկրում տեղի ունեցող բարեփոխումներին քաղաքացիական հասարակության ու բիզնեսի անմիջական մասնակցությունը:
Թեև առաջնայնորեն խոսվում է պետական համակարգում կոռուպցիայի և դրա դրսևորումների մասին, սակայն մասնավոր ոլորտը ևս գտնվում է բոլորիս ուշադրության կենտրոնում:

Նշեմ, որ կառավարությունը իր ծրագրի միջոցով հանձն է առել տնտեսական գործունեության իրականացման համար ստեղծել հնարավորինս բարենպաստ պայմաններ: Ըստ այդմ, մենք հետևողական քայլեր ենք ձեռնարկում ձեռներեցության ու նորարարության խթանման, պետական կարգավորումների և հարկային ու մաքսային քաղաքականության առավելագույն պարզեցման, ներդրումային միջավայրի բարելավման ուղղությամբ:

Մասնավորապես, թավշյա հեղափոխությունից հետո արմատախիլ է արվել համակարգային կոռուպցիան, ներդրումային խոշոր ծրագրերի մասով ներդրվում են պետություն-մասնավոր համագործակցության նոր կառուցակարգեր, կառավարությունը փուլային եղանակով թվայնացնում է քաղաքացիներին և բիզնեսին մատուցվող ծառայությունները՝ վարչական բեռը թեթևացնելու և կոռուպցիոն ռիսկերը վերացնելու նպատակով, մեծածավալ աշխատանքներ են տարվում հակամրցակցային ոլորտում:

Հարգելի՛ գործընկերներ,
Կոռուպցիայի դեմ պայքարում բիզնեսը խաղում է միաժամանակ պասիվ և ակտիվ դեր: Պասիվ առումով բիզնեսը պարտավոր է ենթարկվել պետության սահմանած խաղի կանոններին և օրենքներին, սակայն, կոռուպցիայի դեմ պայքարում բիզնեսի գործառույթները միայն պասիվ դերով չեն սահմանափակվում: Մասնավոր ընկերություններն իրենց հերթին պետք է ձեռնարկեն անհրաժեշտ քայլեր կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային և օրենսդրական չափանիշներին համապատասխանությունն ապահովելու համար, նախաձեռնողականություն դրսևորեն հակակոռուպցիոն ներքին ընթացակարգերի ներդրման հարցում: Այս համատեքստում կարևորում եմ նաև կոռուպցիայի կանխարգելումը և դրա դեմ արդյունավետ պայքարը՝ ընկերությունների իրական սեփականատերերի մասին տեղեկատվության բացահայտման ու հրապարակման միջոցով:

Հարգելի՛ ներկաներ,
Լիահույս եմ, որ այստեղ ներկա միջազգային գործընկերների, պետական համակարգի, մասնավոր հատվածի և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ այսօր բավականին արդյունավետ քննարկում կունենանք և կկարողանանք նախանշել այն հիմնական խնդիրները ու թիրախները, որոնցով պետք է առաջնորդվել հետագա քայլերը սահմանելիս: Քանի որ այսօրվա միջոցառումը կոռուպցիայի դեմ պայքարի և բարեվարքության ամրապնդման գործում պետական-մասնավոր ջանքերի մեկտեղման լավ օրինակ է, թույլ տվեք շնորհակալություն հայտնել «Կորպորասիոն Ամերիկա Էյրփորթս» և «Արմենիա Միջազգային Օդանավակայաններ» ընկերություններին արդյունավետ համագործակցության և կոռուպցիայի դեմ պայքարի այս վճռական փուլում իրենց ներդրումն ունենալու համար:
Շնորհակալություն»:

 

 

Մարտ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

-

Արխիվ