Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 20 սեպտեմբերի 2019

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը մասնակցել է «ԵՄ-Հայաստան ՓՄՁ ֆոնդ»-ի մեկնարկի արարողությանը




Սեպտեմբերի 20-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը մասնակցել է «ԵՄ-Հայաստան ՓՄՁ ֆոնդ»-ի մեկնարկին նվիրված արարողությանը: Իր ողջույնի խոսքում փոխվարչապետը ասել է.

«Մեծարգո՛ պարոն վարչապետ,
Տիկի՛ն Մատերնովա,
Հարգարժա՛ն հյուրեր,
Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Ուրախ եմ ողջունել ձեզ Եվրամիության, Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի և «Ամբեր կապիտալ» ընկերության համատեղ նախաձեռնության հանդիսավոր մեկնարկի արարողությանը։
Հայաստանի համար բեկումնային և հիմնարար փոփոխությունների այս ժամանակահատվածում նորաստեղծ «ԵՄ-Հայաստան Փոքր և միջին ձեռնարկությունների ֆոնդ»-ն իր զգալի նպաստը կբերի տնտեսության առաջանցիկ զարգացմանը։

Նախորդ տարի տեղի ունեցած թավշյա հեղափոխությունը լավագույն առիթն էր վերագնահատելու այն հնարարավորությունները, որ ստեղծարար քաղաքացին ունի՝ առավել ակտիվ տնտեսական վարքագիծ ցուցաբերելու համար։
Շատերը մրցակցության բացառիկ հնարավորությունների, շուկայի ազատ մուտքի պայմաններում սկսեցին դիտարկել ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու հեռանկարը։ Նոր իրողությունները սեփական մտքերը, վաղուց խնամքով պահած գաղափարները և բիզնես նախաձեռնությունները կյանքի կոչելու հնարավորություն են։ Այսօր արդեն իսկ ականատեսն ենք լինում մի շարք նոր ձեռնարկատիրական գաղափարների, որոնք փնտրում են համապատասխան հնարավորություններ և հարթակներ՝ կյանքի կոչվելու համար։ Այս հանգամանքով է նաև պայմանավորված տվյալ նախաձեռնության արդիականությունը։

Հարգելի՛ ներկաներ,
Հայաստանի կառավարությունը որդեգրել է նորարարական և ներառական տնտեսություն կառուցելու ուղին, ինչի համար հատկապես կարևոր է փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացումը։ Ժամանակակից աշխարհում այն ազգային տնտեսությունների վերակառուցման և զարգացման գլխավոր նախադրյալներից մեկն է: ՓՄՁ-ն խթանում է մասնավոր սեփականությունը և ձեռնարկատիրական հմտությունները, ճկուն է փոփոխվող շուկայական տնտեսության պայմաններում, օգնում է բազմազանեցնել տնտեսական գործունեությունը և կարող է էական ներդրում ունենալ միջազգային առևտրի, արտահանման խթանման և իհարկե, նոր աշխատատեղերի ստեղծման գործում: Արդյունքում, ապահովվում է տնտեսության կայուն, ներառական աճ։

Մեր ուսումնասիրությունները վկայում են, որ ՓՄՁ զարգացման հարցում առանցքային կարևորություն ունի կապիտալի հասանելիությունը։ Միաժամանակ ակնհայտ է, որ միայն ֆինանսական ռեսուրսների հասանելիությունը բավարար նախապայման չէ ՓՄՁ սուբյեկտների զարգացման, կայացման և խոշոր ընկերություներ դառնալու համար։

Ընկերություններում կորպորատիվ կառավարման լավագույն փորձի ներդրում, թափանցիկության բարձրացում, ընկերությունների արտադրական և մատակարարման շղթաների կառավարման բարելավում, ֆինանսական ներդրումներ շուկայի աճող պահանջարկին համապատասխանելու և նոր շուկաներ մուտք ապահովելու համար․ ահա սրանք են այն անհրաժեշտ նախապայմանները, որ ընկերությունների համար կապահովեն կայուն զարգացում, ահա սրանով է առանձնահատուկ նորաստեղծ ֆոնդը։

Հարգելի՛ գործընկերներ,
Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մեր եվրոպական գործընկերներին տարիներ ի վեր Հայաստանի ՓՄՁ ոլորտին տարբեր գործիքակազմերով և ձևաչափերով աջակցություն ցուցաբերելու համար։
Մեզ բոլորիս համար կարևոր այս նախաձեռնությանը մաղթում եմ հաջող ընթացք և բեղմնավոր գործունեություն։
Շնորհակալություն»։
 

Մարտ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

-

Արխիվ