Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 5 սեպտեմբերի 2019

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի ղեկավարությամբ տեղի ունեցավ Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության նիստը



Սեպտեմբերի 5-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի ղեկավարությամբ տեղի ունեցավ Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (EITI) բազմաշահառու խմբի նիստը:

Նիստի սկզբում Տիգրան Ավինյանը շնորհավորեց մասնակիցներին հունիսի 18-19-ը Փարիզում կայացած EITI-ի Համաշխարհային համաժողովի ժամանակ նախագահության կողմից մեր երկրին շնորհված մրցանակի կապակցությամբ: Ընդամենը երկուսուկես տարի է ինչ Հայաստանն անդամակցում է EITI-ին, և կազմակերպության 52 անդամ-երկրների մեջ նման գնահատանքի արժանանալը մեծ ձեռքբերում և, միաժամանակ, հավելյալ պատասխանատվություն է։

Փոխվարչապետը նշեց, որ EITI-ի նպատակը արդյունահանող ճյուղերի թափանցիկության ու հաշվետվողականության բարձրացումն ու լավ կառավարման գործելակերպի ներդրումն ու ամրապնդումն է։ Իսկ ի դեմս EITI-ի բազմաշահառու խմբի, ձևավորվել է մի հարթակ, որն ապահովում է իրազեկ հանրային բանավեճի իրականացումն ու բոլոր կողմերի համար ընդունելի որոշումների կայացումը: Սա հաշվի առնելով՝ փոխվարչապետը կարևորեց կառավարության կողմից ոլորտի քաղաքականության և իրավական ակտերի մշակման գործընթացում խմբի ակտիվ ներգրավվածության ապահովումը:

Տիգրան Ավինյանն ասաց, որ ներկայումս ակտիվորեն ընթանում են իրական սեփականատերերի բացահայտման համակարգի ստեղծման աշխատանքները։ Մասնավորապես, EITI-ի՝ իրական սեփականատերերի բացահայտման միջգերատեսչական աշխատանքային խումբը կատարում է իրական սեփականատերերի բացահայտումն ապահովող ենթաօրենսդրական ակտերի մշակման աշխատանքները:

Նիստի ընթացքում հաստատվեց «Հայաստանյան EITI-ի բազմաշահառու խմբի մոտեցումը պատասխանատու հանքարդյունաբերության վերաբերյալ» հայեցակարգային փաստաթուղթը, որում ներկայացված են պատասխանատու հանքարդյունաբերության մշակույթի ներդրման տեսանկյունից բազմաշահառու խմբի կողմից առաջադրված գերակա ուղղությունները:

Քննարկվեցին նաև Հայաստանի EITI-ի առաջին միջազգային վավերացման գործընթացին, EITI-ի 2-րդ ազգային զեկույցի կազմման համար անկախ ադմինիստրատորի ընտրությանը և այլ թեմաներին վերաբերող հարցեր:

 

Հոկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031 

-

Արխիվ