Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երկուշաբթի, 9 սեպտեմբերի 2019

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի նախագահությամբ կայացել է Եվրասիական տնտեսական խորհրդի նիստը


Այսօր Մոսկվայում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի նախագահությամբ  կայացել է Եվրասիական տնտեսական խորհրդի նիստը:

Նիստի օրակարգում էին 2020 թվականի համար ԵԱՏՄ բյուջեի նախագծի և ներքին շուկայում խոչընդոտների վերացման վերաբերյալ հարցերը: Քննարկվել է ԵԱՏՄ անդամ պետությունների քաղաքացիների կողմից առանց խոչընդոտների վարորդի կարգավիճակում աշխատանքային գործունեություն ծավալելու հարցը:

Օրակարգում էին նաև 2020 թվականին ԵԱՏՄ միջազգային գործունեության հիմնական ուղղությունների վերաբերյալ որոշման նախագիծը, ԵԱՏՄ անդամ պետությունների միջև գազի տեղափոխման և մատակարարման ոլորտում օրենսդրությունների ներդաշնակեցման հարցը: ԵԱՏՀ խորհրդի անդամներին ներկայացվել է «Աշխատանք առանց սահմանների» միացյալ համակարգ» նախագծի իրականացումը, որը կնպաստի ԵԱՏՄ պետություններում աշխատանքի որոնման հնարավորությունների ընդլայնմանը և զբաղվածության հարցի լուծմանը:

Խորհրդի նիստի ընթացքում հաստատվել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի առաջիկա նիստի օրակարգը, ինչպես նաև ընդունվել են մի շարք որոշումներ միասնական մաքսային տարածք որոշ ապրանքների ներմուծման վերաբերյալ:
 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ