Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 24 սեպտեմբերի 2004


Այսօր տեղի է ունեցել ՀՀ կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի նիստ, որը վարել է խորհրդի նախագահ, վարչապետ Անդրանիկ Մարգարյանը: Քննարկվել են ՀՀ կառավարության հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման միջոցառումների ծրագրի կատարման ընթացքը, կոռուպցիայի դեմ պայքարի գործընթացում միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության և ՀՀ ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքի վերաբերյալ և ընթացիկ այլ հարցեր:


Նիստում խորհուրդը ի գիտություն է ընդունել կոռուպցիայի դեմ պայքարի գործընթացում միջազգային կազմակերպությունների (GRECO, OECD, UN) հետ համագործակցության վերաբերյալ Հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման մոնիտորինգի հանձնաժողովի նախագահ, ՀՀ նախագահի խորհրդական Բագրատ Եսայանի զեկույցը: Մինչև հարցի մասին զեկուցելը, նա ներկայացրել է մոնիտորինգի հանձնաժողովի անհատական կազմը, որին ԱԺ «Արդարություն» և «Ազգային միաբանություն» խմբակցությունները ոչ միայն հրաժարվել են մասնակցել, այլև հասարակական կազմակեպությունների ներկայացուցիչների թեկնածություններ առաջարկել այդ աշխատանքներին մասնակցելու համար: Այնուհետև, անդրադառնալով քննարկվող հարցին, հանձնաժողովի նախագահը, մասնավորապես, տեղեկացրել է, որ ՀՀ կառավարության աշխատակազմը և ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը համատեղ մշակել են «Կոռուպցիայի մոնիտորինգի քաղաքացիական հասարակության կարողությունների զարգացում Հայաստանում» ծրագիրը, որը բաղկացած է 3 մասից՝ իրավիճակի վերլուծություն, ծրագրի արդյունքների և ռեսուրսների շրջանակներ, ընդհանուր աշխատանքային ծրագիր և ՀՀ պետական բյուջե: Ըստ զեկուցողի, Եվրոպայի խորհրդի կոռուպցիայի դեմ պայքարի պետությունների խումբը (GRECO), որին մեր երկիրն անդամակցում է 2004թ. հունվարից, ազգային զեկույցի կազմման նպատակով ներկայացրել է հարցաշարեր, որոնց հիման վրա մինչև հոկտեմբերի վերջը պետք է իրականացվեն ազգային զեկույցի նախապատրաստման աշխատանքները: Այդ նպատակով ստեղծվել է փորձագետների խումբ: Բագրատ Եսայանը նշել է, որ այս տարվա հունիսի 16-18-ը Փարիզում կայացած հանդիպման ժամանակ Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությունը (OECD) նույնպես կոռուպցիայի դեմ պայքարի բնագավառում աշխատանքների վիճակի մասին ՀՀ ազգային զեկույցի վերաբերյալ տվել է երաշխավորություններ, որոնց հիման վրա մշակվել է միջոցառումների ծրագիր:


Հակակոռուպցիոն միջոցառումների ծրագրի կատարման վերաբերյալ խորհրդի անդամ, ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Մանուկ Թոփուզյանը զեկուցել է, որ 2003թ.-ին նախատեսված բոլոր 9 միջոցառումները՝ ՀՀ օրենքների նախագծերի, ՀՀ կառավարության որոշումների նախագծերի նախապատրաստում և հաստատում, մաքսային մարմինների միջև ընդհանուր կապ ապահովող ցանցի ներդնում և այլն, ամբողջովին իրականացվել են: 2004թ. ծրագրով նախատեսված 17 միջոցառումներից անցած ամիսների ընթացքում կատարվել է 10-ը: Դրանց թվում են արտահանման թույլտվությունների ընթացակարգերի պարզեցումն ու պահանջվող փաստաթղթերի թվի կրճատումը, հանրային հատվածի հաշվապահական հաշվառման համակարգի բարեփոխումների ծրագրի ներկայացումը կառավարություն, ՀՀ կառավարության որոշումների, ՀՀ աշխատանքային օրենսգրքի, մի շարք ՀՀ օրենքների նախագծերի նախապատրաստումը, որոնք արժանանացել են ՀՀ կառավարության հավանությանը, իսկ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին ՀՀ օրենքն արդեն իսկ ընդունվել է ԱԺ-ի կողմից: Ներկայումս ընթացքի մեջ է 7 միջոցառում, որոնք վերաբերում են, մասնավորապես, դատական, կրթական և լիցենզավորման բնագավառներում բարեփոխումներին: Ինչ վերաբերում է առաջիկա ծրագրերին, ապա, ըստ Մանուկ Թոփուզյանի, 2004-2005 և 2004-2006 թվականների ընթացքում նախատեսված է 63 միջոցառում, որից 16-ը ևս ներկայումս իրականացվել է:


Վարչապետը հանձնարարել է ներկայացված հաշվետվությունը լրացնել վերլուծությամբ՝ դրանում նշելով նաև հիշատակված միջոցառումների արդյունքը և այն ամբոջությամբ հրապարակել:


Խորհրդի նիստում քնարկվել են կոռուպցիայի դեմ պայքարում միջազգային կազմակերպությունների կոնվենցիաներով, համաձայնագրերով և այլ փաստաթղթերով Հայաստանի ստանձնած պարտավորությունների և հանձնառությունների կատարման ընթացքը, ՀՀ կառավարության հակակոռուպցիոն ռազմավարության վերաբերյալ ԱՄՆ կառավարության մեկնաբանությունները: Նկատի ունենալով հասարակական, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների, ԱՄՆ կառավարության կողմից հակակոռուպցիոն ռազմավարության վերաբերյալ հաշվետու շրջանում արված դիտողություններն ու առաջարկությունները, Անդրանիկ Մարգարյանը հանձնարարել է մոնիտորինգի հանձնաժողովի նախագահին ստեղծել աշխատանքային խումբ՝ այդ առաջարկությունների հիման վրա, նաև ՀՀ կառավարության հակակոռուպցիոն ռազմավարության մեջ, անհրաժեշտության դեպքում որոշակի փոփոխություններ կատարելու նպատակով:


Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ