Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 24 հուլիսի 2019

Կայացել է Բաց կառավարման գործընկերություն նախաձեռնության աշխատանքային խմբի հանդիպումը










2019թ. հուլիսի 24-ին կայացել է Բաց կառավարման գործընկերություն նախաձեռնության (ԲԿԳ) աշխատանքները համակարգող նիստը, որը վարում էր ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար, ԲԿԳ-Հայաստան գործընթացը համակարգող Էդուարդ Աղաջանյանը:

Հանդիպմանը մասնակցում էին ԲԿԳ 2018-2020թթ. Գործողությունների ծրագրով սահմանված հանձնառությունների համար պատասխանատու ՀՀ պետական կառավարման համակարգի, քաղհասարակության կազմակերպությունների, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները:

ԲԿԳ 2018-2020թթ. Գործողությունների ծրագրով Հայաստանը ստանձնել է 11 հանձնառություններ՝ ուղղված հաշվետու, թափանցիկ, մասնակցային կառավարման համակարգի բարելավմանը և նորարար մոդելների ներդրմանը: Հանձնառությունները ընդգրկում են պաշտոնատար անձանց էթիկայի հայտարարագրերի, պետական միջոցներից մրցութային կարգով դրամաշնորհների տրամադրման, իրական սեփականատերերի ռեգիստրի ստեղծման, համայնքային կայքերի արդիականացման, պետական ծառայությունների մատուցման որակի վերաբերյալ գնահատման, ջրային, հողային, կրթական, առողջապահական, սոցիալական ոլորտների բարելավման հանձնառություններ: Պատասխանատու մասնակիցները ներկայացրեցին հանձնառությունների ընթացքը, առկա խնդիրները և ապագա անելիքները:

Անկախ հաշվետվողական մեխանիզմի հետազոտող Տաթևիկ Մարգարյանը ներկայացրեց ԲԿԳ 2018-2020թթ. Գործողությունների ծրագրի ձևավորման վերաբերյալ զեկույցը, դրա մեթոդաբանությունը և առաջարկների շրջանակը: Զեկույցի նախագիծը ԲԿԳ խմբին կներկայացվի օգոստոս ամսին:

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ