Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 24 սեպտեմբերի 2004

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի հերթական նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ Վ. Մովսիսյանը:

Քննարկվել է 14 բարեգործական ծրագիր: Մասնավորապես, հաստատվել են «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող Հայաստանի ազգային պատկերասրահի ջեռուցման ապահովման, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ստեփանակերտ քաղաքի ներքին թաղամասի ջրամատակարարման, Երևան քաղաքի Հալաբյան 3 շենքի մասնակի ամրացման առաջնահերթ միջոցառումների, վերանորոգման շինարարական աշխատանքների և Կոտայքի մարզի Նոր Գեղիի դպրոցի վերանորոգման աշխատանքների ծրագրերը: Հանձնաժողովը քննարկել և հաստատել է նաև գիտության և առաջատար տեխնոլոգիաների ազգային հիմնադրամի կողմից Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում իրականացվող ծրագիրը, որի նպատակն է ՀՀ գիտական համակարգերի տեխնիկական զարգացումն ու վերազինումը, «Մեկ ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամի կողմից իրականացվող համահայկական մշակութային փառատոնի կազմակերպման ծրագիրը: «Բարձունք 5165» ֆրանսահայ հասարակական բարեգործական կազմակերպության կողմից իրականացվող Գյումրիում «Հույս» մանկատան մեկ մասնաշենքի վերանորոգման, «Գյումրու երեխաների տուն» մանկատան կահավորման, դեղորայքի և հագուստեղենի բաշխման, Գյումրիում ռադիոլոգիայի դիագնոստիկ կենտրոնի բացման և անապահով խավերի անվճար ատամնաբուժական ծառայության ծրագրերը :

Նիստում հանձնաժողովի կողմից հաստատված «ԱՌԴԱ» բարեգործական կազմակերպության «Նշավան» ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել Արարատի մարզի Նշավան համայնքի մանկապարտեզի սաների կենցաղային պայմանների բարելավման աշխատանքներ: «Հայաստանի ամերիկյան համալսարան» հիմնադրամի կողմից իրականացվող Գեղարքունիքի մարզում ակնաբուժական ծառայությունների հզորացման ծրագրի նպատակն է բնակչությանը մատուցել բարձր որակի ակնաբուժական ծառայություններ:

Նիստում քննարկվել և հաստատվել են նաև տարբեր կազմակերպությունների հասցեներով ուղարկված բեռների ներմուծման 16 ծրագրեր, ինչպես նաև նախկինում հաստատված ծրագրերի շրջանակներում իրականացվող հարակից գործարքներ:

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ