Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 17 հուլիսի 2019

Հայաստանի փոխվարչապետը հանդիպել է Իրաքի ծրագրման նախարարին

ՄԱԿ-ի Կայուն զարգացման հարցերով բարձր մակարդակի քաղաքական ֆորումին մասնակցելու նպատակով Նյու Յորքում գտնվող ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հուլիսի 17-ին հանդիպել է Իրաքի ծրագրման նախարար Նուրի Ալ-Դուլեյմիի հետ:

Տիգրան Ավինյանն ասել է, որ Իրաքի հետ հարաբերությունների զարգացումը Մերձավոր Արևելքում Հայաստանի առաջնահերթություններից է:
Զրուցակիցներն արձանագրել են առևտրատնտեսական կապերի շարունակական զարգացմամբ երկուստեք հետաքրքրվածությունը՝ հատկապես հաշվի առնելով գոյություն ունեցող առևտրաշրջանառության զգալի ծավալները:

Կողմերը պայմանավորվել են սեղմ ժամկետներում քայլեր ձեռնարկել՝ Հայաստան-Իրաք տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստի օրակարգը ձևավորելու և գործարար կապերը ամրապնդելու համար: Նուրի Ալ-Դուլեյմին հատկապես կարևորել է Հայաստանի ճարտարապետական և շինարարական ընկերությունների մասնակցությունը Իրաքում տեղի ունեցող շինարարական ծրագրերին: Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում ավելի մանրամասն ուսումնասիրել այս ուղղությամբ համագործակցության հեռանկարները:

Փոխվարչապետը գոհունակություն է հայտնել երկրների միջև զբոսաշրջության ակտիվացման կապակցությամբ և միաժամանակ նշել, որ ավիացիոն փոխադրումների հաճախականությունը վերանայման կարիք ունի:
Տիգրան Ավինյանը նշել է, որ հաշվի առնելով Հայաստանի դինամիկ զարգացող ՏՏ ոլորտը՝ մեծ հնարավորություններ կան փոխշահավետ ծրագրեր իրականացնելու առումով, և մեր երկիրը պատրաստ է կիսվել էլեկտրոնային կառավարման և թվային տեխնոլոգիաների ներդրման իր փորձով:

Զրուցակիցները կարևորել են նաև հումանիտար ոլորտում համագործակցության խորացումը՝ հատկապես ուսանողների փոխանակման ծրագրերի իրականացումը:

 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ