Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 17 հուլիսի 2019

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի ելույթը «Մարդկանց հնարավորությունների ընդլայնումը և ներառականության ու հավասարության ապահովումը» վերնագրով ՄԱԿ-ի Կայուն զարգացման հարցերով բարձր մակարդակի քաղաքական ֆորումին



Ձե՛րդ գերազանցություններ,
Հարգելի՛ պատվիրակներ,
Տիկնայք և պարոնայք,

Ցանկանում եմ շնորհավորել Ձեզ, պարո՛ն նախագահ, այս տարվա Բարձր մակարդակի քաղաքական ֆորումի գերազանց կազմակերպման և մտքերի հիմնարար փոխանակման համար: Հայաստանը պատրաստակամ է իր ներդրումը բերել ֆորումի շրջանակներում ընթացող քննարկումներին, որն ընկալում ենք որպես առանցքային հարթակ՝ լավագույն փորձով կիսվելու, գաղափարներով փոխանակվելու, ինչպես նաև կայուն զարգացման նպատակների իրագործման համար նոր լուծումներ ու համագործակցության ձևաչափեր ստեղծելու համար:

Անցած տարի Հայաստանը ներկայացրեց կայուն զարգացման նպատակների իրագործման ընթացքն ամփոփող իր առաջին կամավոր ազգային զեկույցը` առանձնակի անդրադարձ կատարելով նորարարության, ստեղծագործ կրթության և ներառական համագործակցության հավելյալ արժեքին: Մեկ տարի անց` մեր երկիրը, անցնելով խաղաղ փոխակերպման միջով, կյանքի է կոչում հեռահար և համապարփակ բարեփոխումների օրակարգ: Անցած տարվա ապրիլ-մայիս ամիսներին տեղի ունեցած Թավշյա խաղաղ հեղափոխությանը հաջորդած դեկտեմբեր ամսվա արտահերթ խորհրդարանական ընտրությունները կարևորագույն քայլ էին ամուր և կայուն ժողովրդավարական համակարգ կառուցելու առումով:

Հայաստանի կառավարությանը տրվել է երկրում մեկնարկած քաղաքական ու տնտեսական փոխակերպումները շարունակելու լայն մանդատ, և մենք հաստատակամ ենք քայլեր ձեռնարկել Հայաստանում «խելացի» զարգացման օրակարգը առաջ մղելու նպատակով՝ ուշադրության կենտրոնում պահելով լավ կառավարումն ու ազգային տաղանդը որպես զարգացման շարժիչ ուժ դիտարկող քաղաքականությունը:

Կայուն զարգացման խթանման համատեքստում Հայաստանի կառավարության կողմից ռազմավարական առաջնահերթություններ են դիտարկվում տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաները, ստարտափների աճին նպաստելը, նորարարությունների խթանումն ու երիտասարդների հմտությունների և գործարար ջիղի զարգացմանն աջակցելը` ուշադրության կենտրոնում պահելով վերընթաց նախաձեռնություններն ու ձեռներեցության և հանրօգուտ ներդրումների խթանմանն ուղղված համագործակցության լավագույն օրինակները:
Հաշվի առնելով կուտակված դրական փորձը՝ թե՛ երկրի ներսում, թե՛ աշխարհում, հանձնառու ենք շարունակել «խելացի զարգացման» օրակարգի խթանմանն ուղղված համագործակցությունը` վերջինս դիտարկելով որպես ռազմավարական գերակայություն:

Այս համատեքստում ուրախ եմ նշել, որ այս տարի Հայաստանը հյուրընկալելու է Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսի 23-րդ համաժողովը, որը սեղանի շուրջ կհավաքի ոլորտի նշանավոր ղեկավարների, քաղաքականություն մշակողների, գիտնականների և նորարարների, որոնք քննարկումներ կծավալեն ոլորտի և աշխարհի կարևորագույն խնդիրների շուրջ ինչպիսիք են արհեստական բանականությունը, կիբեռանվտանգությունը, ՏՀՏ-ի դերը կրթության մեջ, կանայք տեխնոլոգիաների ոլորտում և գլոբալ հետաքրքրություն ներկայացնող շատ այլ հարցեր։ Մենք ցանկանում ենք հրավիրել բոլոր շահագրգիռ կողմերին՝ մասնակցելու այս կարևոր իրադարձությանը, որը տեղի կունենա հոկտեմբերի 6-ից 9-ը` Երևանում։

Պարո՛ն նախագահ,
Հանդիսանալով միջին եկամուտ ունեցող և դեպի ծով ելք չունեցող զարգացող երկիր, և տեղակայված լինելով աշխարհի՝ սեյսմիկ առումով առավել ակտիվ տարածաշրջաններից մեկում, Հայաստանը լավ է գիտակցում շրջակա միջավայրի մարտահրավերներն ու բնական աղետների ռիսկերը, ինչպես նաև հասարակությունների վրա դրանց ազդեցության նշանակությունը։ Հասկանալով բնապահպանական և տնտեսական խնդիրների փոխկապվածությունը` Հայաստանի կառավարությունը կարևորում է տնտեսական և բնապահպանական քաղաքականությունների ինտեգրումը։ Մենք համոզված ենք, որ լավագույն տնտեսական որոշումները ընդունվում են այն դեպքում, երբ հաշվի են առնվում բնապահպանական հայեցակետերը։

Ուրախ եմ արձանագրել, որ Հայաստանը էական դրական փորձ է կուտակել՝ ծրագրեր իրականացնելով էներգետիկ արդյունավետության ու կլիմայական փոփոխությունները հաշվի առնող տեխնոլոգիաների ոլորտներում՝ նպատակ ունենալով կրճատել արտանետումները և ապահովել կլիմայական փոփոխությունների հանդեպ դիմացկուն և կայուն զարգացում:

Շնորհակալություն։
 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ