Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 29 մարտի 2001

Այսօր տեղի ունեցավ ՀՀ կառավարության նիստ, որը վարում էր վարչապետ Անդրանիկ Մարգարյանը: Կառավարությունը հավանություն տվեց «ՀՀ պետական գույքի մասնավորեցման 1998-2000 թթ. ծրագրի կատարման հաշվետվության մասին» ՀՀ օրենքի նախագծին: Փաստաթղթում մասնավորապես տրված են ծրագրի ընդունման ժամանակագրությունը, կատարված փոփոխություններն ու լրացումները, նախանշված նպատակների իրագործման աստիճանը, կատարողականի մասին հաշվետվություն: Նշվում է, որ հաշվետու ժամանակաշրջանում շարունակվել է մասնավորեցման այն քաղաքականությունը, որը հնարավորություն է տալիս առավելագույն ներդրումներ ներգրավել, ընկերությունները ռազմավարական ներդրողներին վաճառել՝ ըստ նրանց ներկայացրած գործարար ծրագրերի: 1998-2000 թթ. մասնավորեցումից ստացված պետական բյուջեի միջոցները կազմել են 70,89 մլրդ դրամ: Նախորդ տարիների համեմատ մասնավորեցման տեմպերը դանդաղել են. նախատեսված 900 ընկերություններից մասնավորեցվել է 300-ը: Մասնավորեցման տեմպերի նվազման հիմնական պատճառների թվում նշվում են ընկերությունների խոշոր պարտքերը և դրանց գույքի բռնագանձման վերաբերյալ ներկայացված հայցադիմումների առկայությունը, հիմնական միջոցների տեխնիկական և ֆիզիկական անբավարար վիճակը, գնահատված արժեքի և շուկայական գների անհամապատասխանությունը: Քննադատաբար մոտենալով կատարված աշխատանքին՝ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն անհրաժեշտ համարեց մասնավորցման տեմպերի անկման լուրջ վերլուծությունը, դրանց պատճառների ամբողջական բացահայտումը, որի դեպքում միայն հնարավոր կլինի ապագայում խուսափել թերություններից: Պետական գույքի կառավարման, ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություններին, ազգային վիճակագրական ծառայությանը հանձնարարվեց երկամսյա ժամկետում կատարել մասնավորեցմանը խանգարող հանգամանքների վերլուծություն և հիմնավորված առաջարկություններ ներկայացնել դրանց վերացման ուղղությամբ: Հանձնարարվեց նաև կառավարությանը հանգամանալի վերլուծություն ներկայացնել փոքր օբյեկտների մասնավորեցման գործընթացի վերաբերյալ: Կառավարությունը հաստատեց Հայաստանում փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման 2001 թ. պետական ծրագիրը և դրա իրականացման միջոցառումների ցանկը՝ ըստ ժամանակացույցի: Ծրագրի խնդիրների մեջ նշվում են ՓՄՁ սուբյեկտների արդյունավետ գործունեության համար անհրաժեշտ ենթակառուցվածքների ստեղծումն ու զարգացումը, արտաքին տնտեսական գործունեության ընդլայնումը և արտահանման խթանումը, ֆինանսական և ներդրումային աջակցության հնարավորությունների ընդլայնումը, անհրաժեշտ տեղեկատվական և խորհրդատվական ծառայություններից օգտվելու մատչելիության ապահովումը: Նախատեսվում է հիմնել փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն, որը կոչված կապահովի ՓՄՁ զարգացումն ու պետական աջակցությանն ուղղված ծրագրերի արդյունավետ իրագործումը, միջազգային և օտարերկրյա կազմակերպությունների հետ համատեղ նախագծերի իրականացումը: Գործադիրը փոփոխություն կատարեց կառավարության 2000 թ. հոկտեմբերի 19-ի թիվ 969 որոշման մեջ, որով բաշխիչ էլեկտրացանցերի մասնավորեցման մրցույթի մասնակիցների կողմից մրցութային հանձնաժողովին առաջարկությունների հանձնման վերջնաժամկետը սահմանվեց ս. թ. ապրիլի 19-ը, իսկ մրցույթի արդյունքները կհայտարարվեն հաջորդ օրը: Նշված փոփոխությունը հանձնաժողովը պայմանավորում է այն հանգամանքով, որ մրցույթի մասնակիցներն անհրաժեշտ փաստաթղթերը պատշաճ պատրաստելու համար խնդրել են երկարաձգել նախասահմանված ժամկետը: Մեկ այլ որոշմամբ հավանություն տրվեց ՀՀ-ում ապահովագրական համակարգի և ապահովագրական շուկայի զարգացմանն ուղղված համալիր միջոցառումների ծրագրին, հաստատվեց նախատեսվող առաջնային միջոցառումների ժամանակացույցը: Ծրագիրը, որը բխում է կառավարության հավանությանն արժանացած «ՀՀ ապահովագրական համակարգի և ապահովագրական շուկայի զարգացման հայեցակարգից», ներառում է ապահովագրության ոլորտի ռազմավարության մշակումն ու ներդրումը, ոլորտի զարգացման գերակա ուղղություններն ու հիմնախնդիրների դասակարգումը, կանխատեսվող արդյունքները: Կառավարության որոշմամբ ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամին հատկացվեց 200,6 մլն դրամ՝ սպայական անձնակազմի և նրանց ընտանիքների կենսաթոշակների նախորդ տարիներին առաջացած պարտքերի վճարումը փոխհատուցելու նպատակով: Որոշվեց նաև երկրորդ եռամսյակում 102 մլն 670 հազար դրամ ուղղել թատրոնների և համերգային կազմակերպությունների գծով նախկինում առաջացած պարտքերի մարմանը: Վարչապետը նիստի մասնակիցների ուշադրությունը հրավիրեց կառավարության տարեկան ծրագրի իրականացումն ապահովող միջոցառումների ժամանակացույցի պահպանմանը և զգուշացրեց, որ ժամկետն անհիմն կերպով խախտած նախարարությունների ղեկավարները խստագույնս կպատժվեն:
Մարտ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

-

Արխիվ