Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երկուշաբթի, 15 հուլիսի 2019

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է «Հայերը բանկային և ֆինանսական ոլորտներում» ցանցի անդամներին

ՄԱԿ-ի Կայուն զարգացման հարցերով բարձր մակարդակի քաղաքական ֆորումին մասնակցելու նպատակով Նյու Յորքում գնտվող փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հուլիսի 15-ին կլոր սեղան-քննարկում է անցկացրել «Հայերը բանկային և ֆինանսական ոլորտներում» (Armenians in Banking & Finance) ցանցի անդամների հետ:

Իր ելույթում Տիգրան Ավինյանը ներկայացրել է Հայաստանի զարգացման տեսլականը և երկրի տնտեսությունում տեղի ունեցած վերջին զարգացումները: Այս առումով նա նշել է, որ երկրի զարգացման չափորոշիչը կառավարության համար անհատի ու հասարակության բարեկեցությունն ու տնտեսապես ամուր և կայուն պետությունն է։

Փոխվարչապետը համոզմունք է հայտնել, որ Հայաստանը կարող է հաղթահարել իր ռեսուրսային և աշխարհագրական սահմանափակումները՝ եթե երկրի զարգացման մոդելը հիմնվի մտքի անսահմանության և գաղափարի ուժի վրա, քանզի մարդկային կապիտալն է 21-րդ դարում զարգացման ամենակարևոր բաղադրիչը: Ավելին, յուրաքանչյուր անհատ պետք է ստանձնի պատասխանատվության իր բաժինը զարգացման համար և, միևնույն ժամանակ, յուրաքանչյուր անհատ պետք է քաղի զարգացման օգուտները:

Տիգրան Ավինյանն անդրադարձել է տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների ոլորտին՝ նշելով, որ Հայաստանը կարող է լինել չորրորդ արդյունաբերական հեղափոխության առաջնագծում՝ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ու ստարտափ էկոհամակարգի զարգացման և գլոբալ արժեշղթաներում դիրքերի ամրապնդման միջոցով:

Իր ելույթում փոխվարչապետը անդրադարձ է կատարել Հայաստանի տնտեսության մրցակցային առավելություններին, բիզնես և ներդրումային միջավայրի բարելավմանն ուղղված քայլերին, քաղավիացիայի և զբոսաշրջության զարգացման տեսլականին, երկրի ֆինանսական համակարգի առանձնահատկություններին, կառավարման համակարգի բարեփոխումներին և հանրային ծառայությունների թվայնացմամբ` հաշվետվողականություն և արդյունավետություն ապահովելու հանձնառությանը: Ներդրումային հնարավորությունների մասին խոսելիս Տիգրան Ավինյանն անդրադարձել է վերջերս կառավարության կողմից ստեղծված Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի գործունեությանը և ապագա ծրագրերին: Խոսք է գնացել նաև փոքր և միջին ձեռնարկությունների՝ երկրի տնտեսական կյանքում դերակատարության և դրանց զարգացման հարցում տարբեր քաղաքականությունների առանձնահատկությունների մասին։

Տիգրան Ավինյանը նշել է, որ հաջողության հասնելու կարևոր գրավականներից է լինելու կարողությունների, տաղանդի, գիտելիքների և փորձի փոխանակումը Հայաստանի ու Սփյուռքի միջև և դրա նպատակով տարբեր գործիքների և ծրագրերի ստեղծումը: Այս համատեքստում փոխվարչապետը խոսել է նաև ֆինանսական շուկաներում կարիքների գնահատման և «Սփյուռքի պարտատոմսեր» թողարկելու ուղղությամբ ռազմավարության մշակման գործընթացում Սփյուռքի ակտիվ ներգրավման հնարավորության մասին։
Ելույթին հաջորդել է հարցուպատասխան ցանցի անդամների հետ:


 

Մարտ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

-

Արխիվ