Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 12 հուլիսի 2019

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է էմիրաթական «Մասդար» ընկերության պատվիրակությանը



Հուլիսի 12-ին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է էմիրաթական «Մասդար» ընկերության գործադիր տնօրեն Մուհամեդ Ջամիլ Ալ Ռամահիի գլխավորած պատվիրակությանը:

Ողջունելով հյուրերին՝ Տիգրան Ավինյանը նշել է, որ ջերմությամբ է հիշում Արաբական Միացյալ Էմիրությունների պետնախարար Ահմեդ Ալի Ալ Սայեղի հետ վերջերս տեղի ունեցած հանդիպումը և համոզմունք հայտնել, որ նոր էջ է բացվում հայ-էմիրաթական համագործակցության համար՝ հատկապես տնտեսական ոլորտում: Այս համատեքստում փոխվարչապետը կարևորել է «Մասդար»-ի և Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի միջև հաստատված համագործակցությունը:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Մուհամեդ Ջամիլ Ալ Ռամահին ասել է, որ մեծ հնարավորություններ կան երկու երկրների միջև հարաբերությունները զարգացնելու համար և իրենք ցանկանում են մաս լինել խորացող հայ-էմիրաթական համագործակցության, ինչպես նաև սատարել Հայաստանին՝ կայուն էներգետիկ զարգացման նպատակներին հասնելու գործում:
 
Հանդիպման ընթացքում փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հյուրերին է ներկայացրել Հայաստանի վերականգնվող էներգետիկայի ներուժը և ներդրումային հնարավորությունները ոլորտում, ինչպես նաև տարածաշրջանային էներգետիկ համակարգում երկրի դերը:
 
Ավելի ուշ փոխվարչապետը ներկա է եղել «Մասդար»-ի և Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի միջև համագործակցության հուշագրի ստորագրման արարողությանը:
 
Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ