Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 28 հունիսի 2019

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ելույթով հանդես է եկել հայ-վրացական գործարար համաժողովի բացմանը



Հունիսի 27-ին Դիլիջանում ընթացող գործարար համաժողովը մեկնարկել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի և Վրաստանի փոխվարչապետ, տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Մայա Ցկիտիշվիլիի ելույթներով:

Մեծապես կարևորելով գործարար համաժողովի արդյունավետ անցկացումը՝ ՀՀ փոխվարչապետը համոզմունք է հայտնել, որ բիզնես շրջանակների միջև համագործակցության պտուղները արդեն կարճաժամկետ հատվածում լինելու են տեսանելի և նպաստելու են երկու ժողովուրդների բարեկեցության աճին: Տիգրան Ավինյանը նշել է, որ համաժողովը Հայաստանի և Վրաստանի գործարարներին հնարավորություն կընձեռի ավելի հանգամանալից ծանոթանալ երկու երկրների տնտեսական միջավայրի, ներդրումային հնարավորությունների հետ և, իհարկե, կնպաստի տարբեր ոլորտների ներկայացուցիչների հետ գործարար կապերի հաստատմանը։

Ընդգծելով, որ Հայաստանի կառավարության կողմից նախաձեռնվում են մի շարք բարեփոխումներ՝ միտված Հայաստանի Հանրապետությունում գործարար միջավայրի բարելավմանն ու արտասահմանյան ներդրումների իրականացման համար առավել բարենպաստ պայմանների ձևավորմանը՝ ՀՀ փոխվարչապետը նշել է, որ լավ հնարավորություններ են առկա էներգետիկայի, տրանսպորտի, գյուղատնտեսության ոլորտներում համագործակցության համար, համատեղ աշխատելու հնարավորություններ կան զբոսաշրջության ուղղությամբ, մասնավորապես՝ երկու երկրների տուրիստական գործակալությունների կողմից համատեղ փաթեթների մշակման միջոցով։

Ավարտելով ելույթը՝ Տիգրան Ավինյանը հաջողություն և արդյունավետ ու գործնական քննարկումներ է մաղթել գործարար համաժողովի բոլոր մասնակիցներին։
 

Հուլիս 2019
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031 

-

Արխիվ