Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 27 հունիսի 2019

Մեկնարկել է Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև առևտրատնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 10-րդ նիստը



Հունիսի 27-ին Երևանում ընթացող Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև առևտրատնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 10-րդ նիստը մեկնարկել է Հայաստանի փոխվարչապետ, Հայ-վրացական առևտրատնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Տիգրան Ավինյանի ելույթով:

Ողջունելով նիստի մասնակիցներին` Տիգրան Ավինյանը նշել է, որ հանձնաժողովի աշխատանքները Հայաստանի ու Վրաստանի միջև երկկողմ բազմաոլորտ համագործակցության զարգացման համատեղ ջանքերի հերթական ապացույցն է՝ ընդգծելով, որ հայ-վրացական կառուցողական գործընկերությունը ներառում է երկկողմ միջպետական կապերի բազմաթիվ կարևոր ուղղություններ, և միանշանակ է, որ միջկառավարական հանձնաժողովն իր գործունեությամբ ևս կծառայի այս համագործակցության խորացմանը:

Տիգրան Ավինյանը համոզմունք է հայտնել, որ հանձնաժողովի աշխատանքների արդյունքում նոր հեռանկարներ կբացվեն բարձր տեխնոլոգիաների, զբոսաշրջության, գյուղատնտեսության, ինչպես նաև մշակույթի, կրթության, առողջապահության և այլ ոլորտներում՝ ընդգծելով, որ հայ-վրացական երկկողմ օրակարգը հագեցած է էներգետիկայի և տրանսպորտի ոլորտներում բազմաթիվ հեռանկարային այնպիսի ծրագրերով, որոնք միտված են նաև մեր երկրների տարանցիկ կարողությունների զարգացմանը։

Նշվել է նաև, որ միջկառավարական հանձնաժողովի աշխատանքների վերսկսումը նոր և լավ հիմք է ստեղծում հայ-վրացական հարաբերությունների հետագա ամրապնդման ու զարգացման համար, և Հայաստանի ու Վրաստանի կառավարությունները նոր եռանդով կշարունակեն իրենց արդյունավետ համագործակցությունը՝ ի շահ և ի բարօրություն երկու ժողովուրդների։

Ելույթի վերջում ՀՀ փոխվարչապետը hայկական պատվիրակության անունից ևս մեկ անգամ ողջունել է վրաց գործընկերներին և մաղթել բոլորին արդյունավետ և արգասաբեր աշխատանք։

Բացման խոսքով հանդես է եկել նաև Վրաստանի փոխվարչապետ, տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարար, Հայ-վրացական առևտրատնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Մայա Ցկիտիշվիլին:

 

Մարտ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

-

Արխիվ