Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 22 սեպտեմբերի 2004

ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն այսօր ընդունել է Հայաստանում ԱՄՆ նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Մարշալ Էվանսին:

Շնորհավորելով դեսպանին մեր երկրում իր դիվանագիտական առաքելությունն սկսելու կապակցությամբ, վարչապետը հույս է հայտնել, որ նրա գործունեության շրջանում ևս հայ-ամերիկյան հարաբերությունները կշարունակեն հաջողությամբ զարգանալ: Նա ՀՀ կառավարության և իր անունից պատրաստակամություն է հայտնել հնարավորինս աջակցել դեսպանին՝ գործունեության ընթացքում: Խոսելով տարածաշրջանային խնդիրների մասին, կողմերը նշել են երկու երկրների շահագրգռությունը Հարավային Կովկասում խաղաղության, կայունության և բարեկեցության հաստատմամբ: Նրանք ընդգծել են այդ հարցում ԱՄՆ-ի հետ մեր երկրի քաղաքական ու տնտեսական հարաբերությունների հետագա ընդլայնման դերը, կարևորելով, մասնավորապես, Տնտեսական հարցերով հայ-ամերիկյան միջկառավարական աշխատանքային խմբի (USATF) գործունեությունը: Անդրանիկ Մարգարյանը նշել է, որ Հայաստանը ձգտում է ամրապնդել երկու երկրների հարաբերություններում արձանագրված դրական միտումները, մանավանդ որ, ըստ նրա այսօր առկա են համագործակցության նոր ասպարեզներ, որոնցից նա կարևորել է հատկապես մեր երկրի ընդգրկումը ԱՄՆ-ի «Հազարամյակի մարտահրավեր» ծրագրում: Նա տեղեկացրել է, որ «Հազարամյակի մարտահրավեր» հիմնադրամի հայաստանյան ծրագրի հոգաբարձուների խորհուրդը, որի նախագահը ՀՀ վարչապետն է՝ պետական մարմինների, գործարար շրջանակների և հասարակական կազմակերպությունների հետ, լայն քննարկումներ է իրականացրել ներկայացվելիք առաջարկների վերաբերյալ և արդեն սեպտեմբերի վերջին Հայաստանը կներկայացնի իր առաջարկները ամերիկյան կողմին:

Դեսպան Ջոն Էվանսը արդեն իսկ դրական է համարել, որ Հայաստանն ընդգրկվել է «Հազարամյակի մարտահրավեր» ծրագրում: Ըստ նրա, հայաստանյան առաջարկների հաստատումից հետո, համագործակցության նոր և լայն հնարավորություններ կբացվեն: Դեսպանն ընդգծել է, որ երկու կառավարությունների միջև լավ ավանդույթներ են ձևավորվել և հույս է հայտնել, որ դրանք առաջիկայում կշարունակվեն ու ավելի կխորացվեն:

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ