Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երկուշաբթի, 20 սեպտեմբերի 2004

Անկախության տոնի նախօրեին, կառավարությունում տեղի է ունեցել ՀՀ նախագահի կարգադրությամբ և ՀՀ վարչապետի որոշումներով պարգևատրված մի խումբ անձանց պարգևների հանձնման արարողություն:

Մինչև արարողությունն սկսելը, վարչապետ Անդրանիկ Մարգարյանը շնորհավորել է ներկաներին` Անկախության 13-րդ տարեդարձի և պարգևների արժանանալու առթիվ:

Այնուհետև «Մեկ ազգ, մեկ մշակույթ» համահայկական առաջին փառատոնի կազմակերպման և անցկացման գործում ներդրած մեծ ավանդի համար ՀՀ նախագահի շնորհակալագրեր են հանձնվել «ԱլֆաԷլ» պրոդյուսերական կենտրոնի նախագահ Լևոն Աբրահամյանին, բեմադրող ռեժիսոր Հրաչյա Աշուղյանին, Երևանի Կենտրոն համայնքի ղեկավար Գագիկ Բեգլարյանին, Հայաստանի պարարվեստի գործիչների միության նախագահ Վանուշ Խանամիրյանին, Արմավիրի մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Փառանձեմ Կարապետյանին և Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի կոլեկտիվին:

«Մեկ ազգ, մեկ մշակույթ» համահայկական փառատոնի կազմակերպմանն ու անցկացմանն ակտիվ մասնակցության համար ՀՀ վարչապետի շնորհակալագրեր են հանձնվել ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Կարինե Խոդիկյանին, ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի սփյուռքի հետ կապերի գործակալության պետ Ջիվան Մովսիսյանին, ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմի քարտուղարության պետ Նորա Դայանին, ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմի միջազգային հարաբերությունների և սփյուռքի հետ համագործակցության վարչության պետ Սուսաննա խաչատրյանին, «Հայֆիլմ» կինոստուդիայի տնօրեն Գևորգ Գևորգյանին, «Էքսպո մեդիա» ՍՊԸ-ի տնօրեն Անահիտ Հակոբյանին, Մշակութային ծրագրերի պրոդյուսեր Արմեն Մանուկյանին:

Անկախության տոնի առթիվ և հայրենիքին մատուցած ծառայությունների համար ՀՀ վարչապետի շնորհակալագրեր են հանձնվել Աթանաս Վարդապետ Մովսիսյանին, Լևոն Մարգարյանին, Անդրանիկ Կարապետյանին, Ստեփան Կարապետյանին, ինչպես նաև հետմահու՝ Զինավեն Ղազարյանին, Վարագ Առաքելյանին և Գուրգեն Արմաղանյանին:

ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով՝ Գարեգին Նժդեհի աճյունի տեղափոխման գործում ներդրած ավանդի և ՀՀ անկախության 13-րդ տարեդարձի առթիվ «Գարեգին Նժդեհ» մեդալով պարգևատրվել են ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի գիտաշխատող Ռաֆիկ Համբարձումյանը, «Հայաստանի պետական արխիվ» ՊՈԱԿ-ի թարգմանիչ Պավել Անանյանը, Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտի դոցենտ Գարեգին Մխիթարյանը, Բերդաձորի գլխավոր բժիշկ Արցախ Բունիաթյանը և գեղանկարիչ Ժորա Բարսեղյանը:

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ