Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երեքշաբթի, 11 հունիսի 2019

Տիգրան Ավինյանն ընդունել է Հայաստանի ամերիկյան համալսարանի և ՀԲԸՄ համատեղ նախաձեռնությամբ ստեղծված հետազոտական խմբին


Հունիսի 11-ին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Հայաստանի ամերիկյան համալսարանի և ՀԲԸՄ համատեղ նախաձեռնությամբ ստեղծված, Հայաստանի տեխնոլոգիական զարգացման հնարավորությունների վերաբերյալ հետազոտություն իրականացնող խմբին: Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը ու Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանը:

Միջազգային տարբեր հեղինակավոր գիտակրթական հաստատությունների փորձագետները ներկայացրել են Հայաստանի կրթական, տնտեսական և տեխնոլոգիական ոլորտներում իրականացված իրենց հետազոտությունների արդյունքները: ՀՀ կառավարության ներկայացուցիչների ուշադրությունն է հրավիրվել հայկական ընկերությունների մրցունակության աճի, կրթություն-բիզնես կապի ամրապնդման, մասնագիտական կողմնորոշման հարցում միջնակարգ կրթության դերակատարության բարձրացման, թվային ուսուցման զարգացման և մի շարք այլ ուղղություններով հետազոտական խմբի առաջարկությունների վրա:

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը բարձր է գնահատել Հայաստանի ամերիկյան համալսարանի և ՀԲԸՄ համատեղ նախաձեռնությամբ իրականացված աշխատանքը` ընդգծելով, որ Հայաստանի կառավարությունը որդեգրել է նորարարական և ներառական տնտեսություն կառուցելու ուղին, ինչի համար հատկապես կարևոր է կիրառական գիտությունների ընձեռած հնարավորությունների առավելագույն օգտագործումը ինչպես տնտեսության մեջ, այնպես էլ պետական կառավարման համակարգում: Փոխվարչապետը նշել է, որ կառավարությունն իրականացնում է մի շարք ծրագրեր` ուղղված կրթության, գիտության և տնտեսության ոլորտների փոխկապակցվածության զարգացմանը, ինչպիսին է, մասնավորապես, «Աշխատիր Հայաստան»-ը, ուստի՝ փորձագիտական խմբի եզրակացությունները կարող են օգտակար լինել այդ ծրագրերը կատարելագործելու առումով:

Քննարկման ընթացքում տեղի է ունեցել մտքերի փոխանակում Հայաստանի տեխնոլոգիական առաջընթացին ուղղված քայլերի շուրջ: Մասնակցիներն անդրադարձել են միջազգային լավագույն փորձի և Հայաստանի հնարավորությունների համադրմանը, ինչը կարող է ծառայել երկրի տնտեսական և գիտակրթական կարողությունների մեծացմանը:

 

Հոկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031 

-

Արխիվ