Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երկուշաբթի, 10 հունիսի 2019

Տիգրան Ավինյանը ներկա է գտնվել «Էլեկտրոնային գործիքների ներդրումը որպես կառավարման թափանցիկ և հրապարակային համակարգի ապահովման խթան» թեմայով հանդիպմանը


Հունիսի 10-ին տեղի է ունեցել «Էլեկտրոնային գործիքների ներդրումը որպես կառավարման թափանցիկ և հրապարակային համակարգի ապահովման խթան» թեմայով հանդիպում, որին մասնակցել և ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

Իր խոսքում փոխվարչապետը անդրադարձել է Էլեկտրոնային հարթակների նշանակությանը` հանրային ծառայությունների հասանելիության և որակի բարձրացումը, քաղաքականության մշակման մասնակցային և ներառական գործընթացը, պետական մարմինների թափանցիկությունն և հաշվետվողականությունը ապահովելու հարցերում:

Տիգրան Ավինյանը հատուկ ընդգծել է Եվրոպական Միության դերակատարությունը, որի աջակցությամբ Հայաստանում ներդրվել են և շարունակում են ներդրվել էլեկտրոնային կառավարման նորարար գործիքներ, այդ թվում՝ նախորդ տարի գործարկված էլեկտրոնային հարցումների e-request միասնական հարթակը։

ՀՀ փոխվարչապետ նաև նշել է, որ առաջիկա տարիներին գործուն քայլեր են ձեռնարկվելու հանրային ծառայությունների թվայնացման ուղղությամբ, խրախուսվելու է էլեկտրոնային ծառայություններից օգտվելը քաղաքացիների և բիզնեսի կողմից, ծառայությունների մատուցման և վերահսկողության ոլորտում հնարավորինս օգտագործվելու են արհեստական բանականության հնարավորությունները, ներդրվելու են քաղաքացիների կարծիքը ստանալու, ծառայությունների մշտադիտարկման և արդյունավետության գնահատման մեխանիզմներ և պատշաճ վիճակագրական գործիքներ։

Ողջույնի խոսքերով հանդես են եկել նաև ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը և Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին:

Միջոցառման ընթացքում ՀՀ փոխվարչապետի խորհրդական Սուրեն Քրմոյանը ներկայացրել է Եվրոպական միության աջակցությամբ ներդրված էլեկտրոնային կառավարման հարթակները:

Էլեկտրոնային հարցումների www.e-request.am էլեկտրոնային հարթակին են անդրադարձել ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Աննա Վարդապետյանը և Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հիմնադիր նախագահ Շուշան Դոյդոյանը:
 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ