Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 24 մայիսի 2019

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է ՀՀ-ում ՄԹ վարչապետի Առևտրի և ներդրումների հարցերով հանձնակատարին


Մայիսի 24-ին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Միացյալ Թագավորության վարչապետի Առևտրի և ներդրումների հարցերով հանձնակատար, խորհրդարանական Մարկ Փրիթչարդին: Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ-ում ՄԹ դեսպան Ջուդիթ Ֆարնուորթը:

Ողջունելով հանձնակատարին՝ Տիգրան Ավինյանը նշել է, որ հայ-բրիտանական առևտրատնտեսական հարաբերությունները զարգացնելու ուղղությամբ առկա է մեծ ներուժ: Այս կապակցությամբ փոխվարչապետը նշել է, որ ՀՀ-ում ներդրումային միջավայրի բարելավումը, ինչպես նաև միջազգային ինտեգրացիոն խոշոր միավորների հետ հարաբերությունները լավ հնարավորություններ են ստեղծում նաև Մեծ Բրիտանիայից ներդրումների ծավալի ավելացման համար:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Մարկ Փրիթչարդը ներկայացրել է Հայաստանի և Մեծ Բրիտանիայի միջև տնտեսական կապերի խորացման նպատակով իրականացվող աշխատանքները:

Զրուցակիցները բարձր են գնահատել Միացյալ Թագավորության «Լավ կառավարման հիմնադրամի» կողմից ՀՀ-ում իրականացվող ծրագրերը:

Հայաստանի պետական կառավարման ոլորտի արդյունավետության բարձրացման նպատակով իրականացվող բարեփոխումների համատեքստում զրուցակիցները հանգամանալից քննարկել են երկու երկրների միջև գործակցության հնարավորությունները: Մարկ Փրիթչարդի խնդրանքով փոխվարչապետ Ավինյանը ներկայացրել է ներառական տնտեսական աճի ապահովման ուղղությամբ ՀՀ կառավարության կողմից իրականացվող քայլերը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև թվայնացման, կրթություն-աշխատաշուկա կապի, պետական ծառայությունների և այլ ուղղություններով արդյունավետ համագործակցություն ծավալելու համար անհրաժեշտ պայմանների ստեղծմանը:
 

Մարտ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

-

Արխիվ