Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 17 մայիսի 2019

Կառավարությունում տեղի է ունեցել Կայուն զարգացման նպատակների ազգային նորարարական կենտրոնի կառավարման խորհրդի նիստը


Մայիսի 17-ին Կառավարությունում տեղի է ունեցել Կայուն զարգացման նպատակների ազգային նորարարական կենտրոնի կառավարման խորհրդի նիստը՝ կառավարման խորհրդի համանախագահներ` ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի և Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփի գլխավորությամբ:

Իր բացման խոսքում Տիգրան Ավինյանը շնորհակալություն է հայտնել ՄԱԿ-ի հայաստանյան թիմին, ինչպես նաև հիմնական դոնորներ ՌԴ և Շվեդիայի կառավարություններին ու շեշտել, որ ՀՀ կառավարության հռչակած ներառական տնտեսական զարգացման տեսլականը համահունչ է ՄԱԿ կայուն զարգացման նպատակներին, հետևաբար, Կենտրոնի գործունեության հաջող արդյունքները կարող են էապես նպաստել կառավարության առջև ծառացած մի շարք խնդիրների արդյունավետ լուծմանը:

ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփը շեշտել է, որ ՄԱԿ-ը մեծապես կարևորում է նորարական կենտրոնների գործունեությունը որպես գործուն միջոց աշխարհում կայուն զարգացման նպատակներին հասնելու ճանապարհին:

ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարիյասինը բարձր է գնահատել Կենտրոնի գործունեությանը ՀՀ կառավարության կողմից ցուցաբերվող աջակցությունը` ընդգծելով ՄԱԿ կայուն զարգացման նպատակների իրականացման համար Կենտրոնի իրականացրած ծրագրերի կարևորությունը:

«FAST» հիմնադրամի համահիմնադիր Ռուբեն Վարդանյանն անդրադարձել է կենտրոնի կառավարման խորհրդի լիազորություններին, նորարարության և փորձարկումների կարևորությանը, ինչպես նաև կենտրոնի գործունեության արդյունավետության գնահատման հետ կապված հարցերին:

Նիստի ընթացքում Կայուն զարգացման նպատակների ազգային նորարարական կենտրոնի տնօրեն Ստեփան Մարգարյանը ներկայացրել է 2018թ. նոյեմբերից մինչև 2019թ. փետրվարն ընկած ժամանակահատվածում կատարված աշխատանքները՝ հանրային կառավարման ոլորտի, կանխարգելիչ բժշկության, զբոսաշրջության, հարկային հավաքագրման արդյունավետության բարձրացման և այլ ուղղություններով իրականացված ծրագրերը: Անդրադառնալով առաջիկա անելիքներին՝ նա, մասնավորապես, հիշատակել է հանրային ծառայությունների թվայնացման և աշխատաշուկայի կարիքների ներկայացման ուղղությունները:

Նիստի ընթացքում քննարկվել են Կենտրոնի գործունեության համակարգման արդյունավետության բարձրացման հետ կապված հարցեր: Կարևորվել է այնպիսի մեխանիզմների ներմուծումը, որոնք թույլ կտան ապահովել տարբեր ոլորտներում պետական քաղաքականության մշակման համար Կենտրոնի իրականացրած հետազոտությունների գործնական կիրառելիությունը:

Խորհրդի անդամների կողմից ուրվագծվել են 2019թ. մայիս-դեկտեմբեր ժամանակահատվածի համար գերակա ուղղությունները: Անդրադարձ է կատարվել Կենտրոնի և մասնավոր հատվածի ու գիտական հաստատությունների միջև կապերի խորացման ուղիներին:

 

 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ