Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 22 մայիսի 2019

Մամուլի հաղորդագրություն

 

ՀՀ վարչապետի 2019 թվականի մայիսի 3-ի N 486-Լ որոշմամբ ստեղծվել է Ազգային փոքրամասնությունների հարցերով խորհուրդ և հաստատվել խորհրդի կազմը: Խորհրդի նախագահ է նշանակվել վարչապետի գլխավոր խորհրդական Արսեն Գասպարյանը:

2019թ. մայիսի 17-ին Խորհրդի նախագահը հրավիրել է առաջին նիստը, որին մասնակցել են խորհրդի 22 անդամներից 21-ը, ինչպես նաև հրավիրվել են ազգային փորամասնությունների հարցերով զբաղվող կազմակերպությունների ղեկավարները:

Օրակարգի համաձայն միաձայն հաստատվել է խորհրդի աշխատակարգը:

Օրակարգի մյուս հարցերը վերաբերում էին պետական բյուջեով ազգային փոքրամասնություններին հատկացված 20 մլն դրամի բաշխմանը և ազգային փոքրամասնությունների հիմնախնդիրների ներկայացմանը:

Բյուջեով ազգային փոքրամասնություններին հատկացված 20 մլն դրամի բաշխման կապակցությամբ որոշվել է 8.998.000 դրամը, ինչպես նախկինում, հավասարապես բաշխել 11 ազգային փոքրամասնությունների համայնքները ներկայացնող խորհրդի անդամ կազմակերպությունների միջև, իսկ 1 մլն 2 հազար դրամը փոխանցել կազմակերպություններից մեկին, այն է. «Հարմոնիա» ռուսական մշակույթի միջազգային կենտրոն» ՀԿ-ին՝ խորհրդի միասնական միջոցառումների կազմակերպման համար:

Բյուջեով նախատեսված գումարի մնացյալ 10 մլն դրամը որոշվել է բաշխել համաձայն ազգային փոքրամասնությունները ներկայացնող կազմակերպությունների կողմից (այդ թվում նաև՝ խորհրդի անդամ չհանդիսացող) ներկայացրած ազգային մշակույթի զարգացմանը, լեզվի և ինքնության պահպանմանը, ինչպես նաև իրավական դաշտում ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների իրազեկվածության բարձրացմանն ուղված առավել կարևոր նախաձեռնու¬թյունների և ծրագրերի՝ առավելություն տալով այն համայնքների ծրագրերին, որոնք չունեն պետականություն և մեծաթիվ են (եզդիական, ասորական, քրդական): Հաշվի առնելով այն, որ ոչ բոլոր կազմակերպություններն էին նիստին ներկայացրել համապատասխան ծրագրեր, առաջարկվել է այդ բացը լրացնել մինչև մայիսի 21-ը:

Մայիսի 22-ին, ժամը 15:00-ին նշանակվել է խորհրդի արտահերթ նիստ ազգային փոքրամասնությունների կազմակերպությունների կողմից ներկայացված ծրագրերի քննարկման և հաստատման համար:

Նախատեսված ժամին կայացած Խորհրդի արտահերթ նիստը քննարկել է ներկայացված ծրագրերի համար ակնկալվող միջոցների տրամադրման հարցը և հաստատել գումարի բաշխումն ըստ այդ ծրագրերի:
 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ