Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 17 սեպտեմբերի 2004


Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է վարչապետ Անդրանիկ Մարգարյանը:


Գործադիրը հաստատել է «ՀՀ 2004թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքով ՀՀ կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեին ամրագրված ծրագրերով նախատեսված աշխատանքների ցանկը: Դրանցում ընդգրկված են, մասնավորապես, բազմաբնակարան շենքերի համար ջրաչափերի ձեռքբերում և տեղադրում, ջրմուղկոյուղու ցանցերի նորոգում, անավարտ շինարարական օբյեկտների պահպանության համար, ինչպես նաև ջրամբարներում պահակային ծառայությունների իրականացում, ոռոգման համակարգերի սուբսիդավորում և այլ ծրագրեր: Այդ կապակցությամբ վերաբաշխումներ և փոփոխություններ են կատարվել «ՀՀ 2004թ. պետական բյուջեի մասին» օրենքում և ՀՀ կառավարության 2004թ. փետրվարի 12-ի N 216-Ն որոշման մեջ:


Օրակարգում ընդգրկված հարցերի թվում, կառավարությունը հավանություն է տվել «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու վերաբերյալ օրինագծին, որը սահմանված կարգով կներկայացվի ԱԺ: Որոշման ընդունումը պայմանավորված է սպառողի կողմից արտադրողի (կատարողի, վաճառողի) և ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) մասին տեղեկատվությունը ՀՀ պետական լեզվով՝ հայերենով ստանալու իրավունքի ապահովման անհրաժեշտությամբ:


Մեկ այլ որոշմամբ գործադիրը անհետաձգելի է համարել «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքի նախագիծը և առաջարկել է ԱԺ-ին՝ այն քննարկել ու քվեարկել մեկամսյա ժամկետում:


Կառավարությունը հաստատել է ՀՀ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, դրանց ենթակա հիմնարկների և պետական ու համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների ներքին աուդիտի համակարգի զարգացման ռազմավարությունը և դրա իրականացման ժամանակացույցը: Որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության 2003թ. դեկտեմբերի 24-ի «ՀՀ կառավարության 2004թ. գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները հաստատելու մասին» N 1930-Ն որոշմամբ սահմանված միջոցառումների կատարումն ապահովելու նպատակով: 10-օրյա ժամկետ է տրվել շահագրգիռ կողմերին` հարցի վերաբերյալ իրենց առաջարկությունները ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ներկայացնելու համար:


«ՀՀ 2004թ. պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում և ՀՀ կառավարության 2004թ. փետրվարի 12-ի «ՀՀ 2004թ. պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 216-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելով, կառավարությունը որոշել է մրցույթների արդյունքում տնտեսված միջոցները (շուրջ 150 մլն դրամ) հատկացնել ՀՀ քաղաքաշինության նախարարությանը՝ հանրապետության տարբեր մարզերում մի շարք դպրոցների վերանորոգման, ինչպես նաև մշակույթի, առողջապահության բնագավառների առանձին խնդիրների լուծման համար:


«ՀՀ 2004թ. պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում և ՀՀ կառավարության 2004թ. փետրվարի 12-ի «ՀՀ 2004թ. պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 216-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելով, կառավարությունը իր պահուստային ֆոնդից 50 մլն դրամ է հատկացրել նաև ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը՝ Ներքին Սասնաշեն համայնքի ոռոգման ջրի մատակարարման աշխատանքները ապահովելու նպատակով:


Կառավարությունը ի գիտություն է ընդունել քաղաքացիական ծառայողների բազային աշխատավարձի մեծության և վարձատրության համակարգի վերաբերյալ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի ներկայացրած 2004թ. տարեկան զեկույցը: Այն պարունակում է քաղաքացիական ծառայողների միջին, առավելագույն և նվազագույն աշխատավարձերի համեմատությունը պետական կառավարման մարմիններում, քաղաքացիական ծառայողների միջին ամսական աշխատավարձի պատկերը՝ ըստ պաշտոնի ենթախմբերի (2004թ. փետրվարի 1-ի դրությամբ), վարձատրության առկա վիճակը ոչ պետական հատվածում, ինչպես նաև եզրակացություն և առաջարկություններ քաղաքացիական ծառայողների վարձատրության համակարգի, այն կարգավորող օրենսդրության հետագա բարելավման անհրաժեշտության կամ դրա բացակայության վերաբերյալ:


Կառավարությունը որոշում է ընդունել նաև մի շարք անավարտ շինարարության օբյեկտներ ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնելու մասին:


Նիստում գործադիրը որոշել է ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության ենթակայության «Հայաստանի Հանրագիտարան» հրատարակչություն» պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարման, ինչպես նաև «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ կետի «գ», «ե» և «է» ենթակետերով ու 14-րդ հոդվածով նախատեսված լիազորությունները վերապահել «Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիա» պետական ոչ առևտրային կազմակերպությանը: Որոշման ընդունումը պայմանավորված է «Հայաստանի Հանրագիտարան» հրատարակչության շենքային պայմանների բարելավման գործընթացով:


Կառավարության անդամները համաձայնություն են տվել «Տարերային աղետներից տուժած շենքերի ու շինությունների վերականգնման ժամանակ ԱՊՀ մասնակից պետությունների շինարարության պետական կառավարման մարմինների փոխգործակցության մասին», ինչպես նաև «ՀՀ կառավարության և Սիրիայի Արաբական Հանրապետության կառավարության միջև ներդրումների փոխադարձ խրախուսման և պաշտպանության մասին» համաձայնագրերի կնքման առաջարկություններին: Մեկ այլ որոշմամբ համաձայնություն է տրվել նաև «ՀՀ կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության երկրաշարժից պաշտպանության հարցերով վարչության միջև սեյսմիկ պաշտպանության ոլորտում համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագրի կնքման առաջարկությանը:


Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ