Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 15 սեպտեմբերի 2004


Այսօր Ղազախստանի Հանրապետության մայրաքաղաք Աստանայում տեղի է ունեցել ԱՊՀ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստ, որին մասնակցել է նաև ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը: Նիստը նախագահել է Մոլդովայի Հանրապետության վարչապետ Վասիլի Տարլևը: ԱՊՀ կառավարությունների ղեկավարները մինչ նիստը սկսելը մեկ րոպե լռությամբ հարգել են ՌԴ Բեսլան քաղաքի ահաբեկչության զոհերի հիշատակը: Այնուհետև հյուրընկալող երկրի՝ Ղազախստանի վարչապետ Դանիալ Ախմետովը ողջունել է նիստի մասնակիցներին և հույս հայտնել, որ առկա բարեկամական մթնոլորտում կառավարությունների ղեկավարները արդյունավետ լուծումներ կգտնեն օրակարգում ներառված բոլոր հարցերի վերաբերյալ: Նա հաջողություններ է մաղթել նիստի աշխատանքներին: ԱՊՀ վարչապետները նիստի սկզբում նաև շնորհավորել են ԱՊՀ գործադիր կոմիտեի նախագահ-գործադիր քարտուղար Վլադիմիր Ռուշայլոյին՝ նշանակման կապակցությամբ:


Օրակարգի շրջանակներում քննարկվել են Համագործակցության մասնակից պետությունների տարածքներում կազմակերպված հանցավորության և վտանգավոր այլ հանցատեսակների դեմ պայքարի համակարգման բյուրոյի հարցերը, հավանություն է տրվել բյուրոյի աշխատանքի մասին հաշվետվությանը: Որոշվել է վերջինիս կազմում ստեղծել Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում թմրամիջոցների և պրեկուրսորների անօրինական շրջանառության դեմ պայքարի համակարգման ստորաբաժանման տարածաշրջանային օպերատիվ խումբ:


Օրակարգում զգալի տեղ է հատկացվել տնտեսական բնագավառի հիմնախնդիրներին: Մասնավորապես, վարչապետներն անդրադարձել են ԱՊՀ շրջանակներում բազմակողմ առևտրատնտեսական համագործակցության վրա բացասաբար ազդող որոշ հարցերի լուծման խնդրին, որը քննարկման էր ներկայացրել ԱՊՀ գործադիր կոմիտեն՝ Համագործակցության անդամ պետությունների ղեկավարների խորհրդի նախագահ, Ուկրաինայի նախագահ Լեոնիդ Կուչմայի հանձնարարականի համաձայն: Որոշում է ընդունվել նաև ԱՊՀ տնտեսական խորհրդին ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի անունից առանձին փաստաթղթերի նախագծերի վերաբերյալ վերջնական որոշումներ կայացնելու լիազորություններ տրամադրելու մասին: Դրանք վերաբերում են, մասնավորապես, ապրանքների ծագման երկրի որոշման Կանոնակարգում, ԱՊՀ անդամ պետությունների հարկային ծառայությունների ղեկավարների համակարգող խորհրդի Կարգում փոփոխություններ կատարելու, գիտատեխնիկական հարցերով միջպետական համակարգող խորհրդի վերաբերյալ Կարգի, ԱՊՀ երկրների պետական արխիվային ծառայությունների ղեկավարների խորհրդի, ինչպես նաև Համագործակցության պետություններում պետական նյութական ռեզերվների կառավարում իրականացնող պետական (գործադիր) իշխանության մարմինների ղեկավարների խորհրդակցական խորհուրդների ստեղծման, ԱՊՀ անդամ երկրների արտաքին տնտեսական գերատեսչությունների ղեկավարների խորհրդի վերացման (լուծարման) և այլ հիմնախնդիրներին:


Քննարկվել են ֆինանսական հարցեր ևս: Մասնավորապես, կառավարությունների ղեկավարները որոշումներ են ընդունել ԱՊՀ մասնակից պետությունների բյուջետային միջոցների հաշվին ֆինանսավորվող ԱՊՀ մարմինների 2005թ. միասնական բյուջեի, «Բրեստի ամրոց-հերոս» հուշահամալիրի կապիտալ նորոգման և վերականգնման համար ԱՊՀ մասնակից պետությունների մասնաբաժնի վճարների վերաբերյալ: Վերջին հարցի կապակցությամբ որոշվել է վճարումը թողնել երկրների հայեցողությանը:


1941-1945թթ. Հայրենական Մեծ պատերազմում Հաղթանակի 60-ամյա տարեդարձի նախապատրաստման և տոնակատարության բարձր մակարդակով իրականացման նպատակով, վարչապետների խորհուրդը որոշում է ընդունել այդ շրջանակներում հեռուստատեսության և ռադիոհեռարձակման բնագավառում համագործակցության վերաբերյալ:


Նիստում Համագործակցության անդամ պետությունների կառավարությունների ղեկավարները ստորագրել են ԱՊՀ գործադիր կոմիտեի, ԱՊՀ առանձին անդամ պետությունների, ինչպես նաև Համագործակցության տարբեր խորհուրդների կողմից քննարկման ներկայացված շուրջ երկու տասնյակ փաստաթուղթ՝ համաձայնագրեր, հայեցակարգեր, ծրագրեր, որոշումներ, որոնք մինչ այդ համաձայնեցվել էին ԱՊՀ տնտեսական խորհրդի, արտաքին և ներքին գործերի, պաշտպանության նախարարների խորհուրդների, գլխավոր դատախազների համակարգող խորհրդի, ԱՊՀ պետությունների մշտական լիազոր ներկայացուցիչների խորհրդի հետ: Դրանք ընդգրկում են տրանսպորտային քաղաքականության, էներգետիկայի, կրթության, հանցավորության, ինչպես նաև ապօրինի միգրացիայի դեմ պայքարի, ռազմական և այլ ոլորտներում ԱՊՀ անդամ պետությունների համագործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: Կառավարությունների անդամները ստորագրել են, մասնավորապես, ԱՊՀ մասնակից պետությունների միջտարածաշրջանային և մերձսահմանային համագործակցության, արժութային ոլորտում համագործակցության և գործունեության համակարգման, մինչև 2010թ. համաձայնեցված տրանսպորտային քաղաքականության վերաբերյալ հայեցակարգերի, «ԱՊՀ մասնակից պետությունների էլեկտրաէներգետիկ համակարգերի կայուն զուգահեռ աշխատանքի ապահովման համար պաշարների պահուստների ստեղծման և դրանց արդյունավետ օգտագործման մասին» համաձայնագրի, 2005-2007թթ. համար հանցավորության դեմ պայքարի համատեղ միջոցառումների միջպետական ծրագրի, «Միջնակարգ (ընդհանուր) կրթության, նախնական մասնագիտական և միջին մասնագիտական կրթության փաստաթղթերի փոխադարձ ճանաչման և նույնացման (համապատասխանության) մասին», 2006-2008թթ. համար ապօրինի միգրացիայի դեմ պայքարի վերաբերյալ ԱՊՀ մասնակից պետությունների ծրագրի նախագծի մշակման համար աշխատանքային խումբ ստեղծելու մասին, ԱՊՀ մասնակից պետությունների ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովի մասին, ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի որոշումների գործողությունը դադարեցնելու մասին որոշումները:


Որոշվել է ԱՊՀ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի հաջորդ նիստը հրավիրել 2005թ. ապրիլի 29-ին, Թբիլիսիում:



Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ