Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երկուշաբթի, 25 մարտի 2019

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային դաշինքի նախագահին



Մարտի 25-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային դաշինքի (ՏՏԾՀԴ) նախագահ Իվոն Չուին:

Ողջունելով հյուրին՝ Տիգրան Ավինյանը նշել, որ Տեղեկատվական տեխնոլոգիաների 23-րդ համաշխարհային համաժողովը (WCIT 2019) Հայաստանի համար տարվա կարևորագույն միջոցառումներից է և կազմակերպվելու է ամենաբարձր մակարդակով:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Իվոն Չուն ասել է, որ տպավորված է Հայաստանի տեխնոլոգիական ներուժով և կարծիք հայտնել, որ երկիրը կարող է տարածաշրջանային տեխնոլոգիական հանգույց դառնալ: Նա հավելել է, որ մեծ հետաքրքրություն կա Հայաստանում հոկտեմբերին անցկացվելիք Տեղեկատվական տեխնոլոգիաների համաժողովի նկատմամբ և բոլոր նախադրյալները կան, որպեսզի այն լավագույններից մեկը լինի:

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն անդրադարձել է Հայաստանի ներդրումային և գործարար միջավայրին՝ ներկայացնելով նաև Հայաստանում գործունեություն ծավալող ընկերությունների մրցակցային առավելությունները: Նա ընդգծել է, որ WCIT 2019 հիանալի հնարավորություն է Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների դաշինքի 82 անդամ-երկրների գործարարների համար ավելի լավ ուսումնասիրելու Հայաստանը, բացահայտելու ներդրումային հնարավորությունները, ինչպես նաև շահավետ փոխգործակցություն հաստատելու հայաստանյան ընկերությունների հետ:

Հանդիպման ընթացքում Տիգրան Ավինյանը փոխանցել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Տեղեկատվական տեխնոլոգիաների 23-րդ համաշխարհային համաժողովին մասնակցելու հրավերները՝ ուղղված Acer ընկերության հիմնադիր Սթեն Շիին և ՏՏԾՀԴ նախագահ Իվոն Չուին:
 

Սեպտեմբեր 2021
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930 

-

Արխիվ