Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 9 սեպտեմբերի 2004

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը:

Գործադիրը նիստում հավանության է արժանացրել «Սննդամթերքի անվտանգության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որը սահմանված կարգով կներկայացվի ԱԺ:

«Դեղերի մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը հաստատել է Հայաստանի Հանրապետությունում անասնաբուժության բնագավառում օգտագործվող կենսապատվաստուկների, շիճուկների և ախտորոշիչ միջոցների կարգն ու պետական գրանցման փորձաքննության վարձի չափերը:

Նիստում հավանություն է տրվել «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին, որը, ըստ հարցը զեկուցող ՀՀ առողջապահության նախարարի, թույլ կտա ոչ միայն երաշխիքներ ստեղծել մարդու առողջության պահպանման, որակյալ և անվտանգ դեղորայքի շրջանառության համար, այլ նաև բացառել և տնտեսապես ոչ արդյունավետ դարձնել մաքսանենգ ճանապարհով դեղերի ներկրումը:

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի ինստիտուտներում վերանորոգման աշխատանքներ կատարելու նպատակով, կառավարության պահուստային ֆոնդից, ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը հատկացվել է 127 մլն դրամ դրամ: Այդ գումարը կուղղվի Մաթեմատիկայի, Մեխանիկայի, Պատմության, Երկրաբանության, Արվեստի, Արևելագիտության ինստիտուտների, Հիմնարար գրադարանի, Գիտակրթական միջազգային կենտրոնի շենքերի ջեռուցման արտաքին ցանցերի, ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի վերանորոգմանը, ինչպես նաև Ֆիզիկական հետազոտությունների, Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտների շենքների տանիքների, ջեռուցման, ջրի, գազի և կոյուղու համակարգերի վերանորոգման ու Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի շենքի և ջեռուցման համակարգի վերանորոգմանը:

Կառավարության մեկ այլ որոշմամբ, պահուստային ֆոնդից Վայոց ձորի մարզպետարանին հատկացվել է 72 մլն 300 հազար դրամ՝ Ջերմուկ քաղաքի Կամարաձև կամրջի վերանորոգման և Ջերմուկի թիվ 1 ու Գնդևազի դպրոցների կաթսայատների կառուցման նպատակով:

Նիստում փոփոխություն է կատարվել կառավարության 2003թ. հունիսի 13-ի N 707 որոշման մեջ և բազային կենսաթոշակների չափերն ու ապահովագրական ստաժի մեկ տարվա արժեքը 140 դրամից բարձրացվել է 160 դրամի: Որոշումը ուժի մեջ կմտնի ս.թ. հոկտեմբերի 1-ից: Հիշյալ փոփոխությունը հոկտեմբերի 1-ից մինչև տարեվերջ բյուջեից կպահանջի ավելի քան 1 մլրդ դրամ:

Կառավարությունը հաստատել է Շիրակի մարզի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակը: Հուշարձանների պետական ցուցակները հիմնական փաստաթուղթ են օբյեկտին հուշարձանի կարգավիճակ տալու և պետության կողմից պահպանության տակ վերցնելու համար:

Կառավարությունը հաստատել է աջակցության միջոցով՝ անհատական բնակարանային շինարարության իրականացմամբ, Վայոց Ձորի մարզի Շատին գյուղում քարաթափերի ազդեցության հույժ վտանգավոր գոտում գտնվող 2004թ. առաջնահերթ կարգով տարհանման ենթակա բնակելի տների բնակիչների բնակարանային խնդիրների լուծման ծրագիրը: Սահմանվել է, որ ՀՀ 2004թ. պետբյուջեով Վայոց Ձորի մարզպետարանի համար նախատեսված 89,01 մլն դրամ հատկացումները անհատական բնակարանային շինարարություն իրականացնելու համար քարաթափի ազդեցության գոտում գտնվող առաջնահերթ կարգով տարհանման ենթակա բնակելի տների սեփականատերերի միջև բաշխվում են բալային եղանակով՝ նշված տներում բնակվող անձանց և սեփականության իրավունքով իրենց պատկանող բնակելի տան ընդհանուր մակերեսի թվային ցուցանիշներին համապատասխանող մեծությունների գնահատման միջոցով: Աջակցության տրամադրման պայմանները մանրամասն ներկայացված են որոշման նախագծում:

Նիստում հաստատվել է նաև համապատասխանության նշանի պատկերը, դրան ներկայացվող տեխնիկական պահանջները և կիրառման կարգը:

ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից գումար է հատկացվել Գեղարքունիքի մարզպետարանին՝ Մարտունի քաղաք մուտք գործող փողոցի ասֆալտապատման աշխատանքների ավարտման (20 մլն դրամ) և Ճամբարակ քաղաքի Գ. Նժդեհի անվան կենտրոնական փողոցի վերանորոգման (15 մլն դրամ) համար:

Գործադիրը հավանություն է տվել «ՀՀ կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության միջև տեխնիկա-տնտեսական համագործակցության մասին», ինչպես նաև «ԱՊՀ-ում լիզինգային գործունեության ընդլայնման համար բարենպաստ իրավական, տնտեսական և կազմակերպչական պայմանների ստեղծման մասին» համաձայնագրերի կնքման առաջարկություններին:

Նիստում որոշվել է կրթության և գիտության նախարարության ենթակայության պետական ոչ առևտրային կազմակերպություններին ամրացված շենքերից հետ վերցնել և անհատույց օգտագործման իրավունքով տարածքներ տրամադրել նույն նախարարության համակարգում գործող, շենքային պայմաններից զուրկ և իրենց գործունեությունը այլ կազմակերպությունների շենքերում կազմակերպած պետական ոչ առևտրային կազմակերպություններին՝ որոշման նախագծում ներկայացված հավելվածի համաձայն:

Գործադիրը, մեկ այլ որոշմամբ, համաձայնություն է տվել Եվրոպա-Կովկաս-Ասիա միջանցքի զարգացման միջազգային տրանսպորտի մասին հիմնական բազմակողմ համաձայնագրի ՏՐԱՍԵԿԱ ներդրումների նոր տեխնիկական հավելվածի կնքման առաջարկությանը, ինչպես նաև այդ բազմակողմ համաձայնագրի «Տրանսպորտային առաքչական գործունեության մասին» նոր տեխնիկական հավելվածի կնքման առաջարկությանը:

Համաձայնություն է տրվել վերոհիշյալ համաձայնագրի «Միջազգային ավտոմոբիլային տրանսպորտի մասին» տեխնիկական հավելվածներում լրացումներ կատարելու մասին» համաձայնագրի արձանագրության, «Համակցված փոխադրումների մասին» նոր տեխնիկական հավելվածի, «Մաքսային ընթացակարգերի և փաստաթղթերի մշակման մասին» տեխնիկական հավելվածում լրացումներ կատարելու մասին» արձանագրության կնքման առաջարկություններին ևս:

Նիստում հաստատվել է կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության «Աճուրդի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության 2004թ. պետական պատվերը:

Կառավարության նախկինում ընդունված որոշմամբ լուծարվող «Տաշիրի բեռնաուղևորատար ավտոտրանսպորտային» ՊՓԲԸ-ի լուծարման գործընթացը կանոնակարգելու մասին որոշմամբ, հիշյալ ընկերության լուծարման հանձնաժողովին հանձնարարվել է հաշվեկշռային մեթոդով 76 մլն 116,6 հազար դրամ (ներառյալ ԱԱՀ-ն) գնահատված 7 հատ շենքերը վաճառել որպես գույքի առանձին տարրեր՝ դասական աճուրդով, մեկնարկային գին սահմանել հաշվեկշռային մեթոդով գնահատված մեծությունների 10% (ներառյալ ԱԱՀ-ն):

Մեկ այլ որոշմամբ, «Հայառտեխնիկա» ՓԲԸ-ի լուծարման հանձնաժողովին հանձնարարվել է հաշվկշռային մեթոդով 331 մլն 124,82 հազար դրամ (ներառյալ ԱԱՀ-ն) գնահատված «Հայառտեխնիկա» ՓԲԸ-ի արտադրական շենքի առաջին, երկրորդ, երրորդ հարկերը և մամլման արտադրամասի շենքը վաճառել որպես մեկ ամբողջական միավոր՝ դասական աճուրդով և սահմանել գույքի վաճառքի մեկնարկային գինը 33 մլն դրամ (ներառյալ ԱԱՀ-ն):

Կառավարությունը հաստատել է նաև տրանսպորտի և կապի նախարարության վարկային և դրամաշնորհային ծրագրերի կառավարման խորհրդի 2004թ. ապրիլի 9-ի թիվ 01/04 որոշմամբ հաստատված տրանսպորտի վարկային ծրագրի չբաշխված և տնտեսված միջոցների վերաբաշխումն ու վարկային ծրագրով նախատեսված գումարների բաշխումն ըստ կատեգորիաների: Վարկային միջոցների այդ խնայողությունները նախատեսվել են ուղղել երկաթգծի նորոգման համար ապրանքների ձեռքբերման, ճանապարհների շինարարության, «Տրանսպորտի ԾԻԳ»-ի գործառնական ծախսերին:

ՀՀ ոստիկանության ակադեմիայի շենքի մասնակի նորոգման, ինչպես նաև Երևան, Գյումրի, Վանաձոր քաղաքներում անվտանգության նշագծումների ու երթևեկության կարգավորման տեխնիկական միջոցների ներդրման համար, կառավարությունը իր պահուստային ֆոնդից, ոստիկանությանը հատկացրել է 109 մլն 500 հազար դրամ:

Կառավարությունը որոշել է կրթության և գիտության նախարարությանը հատկացնել 2004/2005 ուսումնական տարվա ասպիրանտուրայի ընդունելության անվճար հիմունքով, առկա ուսուցմամբ, պարտադիր զինծառայությունից տարկետման իրավունքով լրացուցիչ մեկ տեղ:

Գործադիրը, մեկ այլ որոշմամբ, թույլատրել է կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչությանը՝ Հայկական սեյսմոլոգիայի և երկրի ֆիզիկայի ասոցիացիայի հետ համատեղ 2004թ. հոկտեմբերի 18-21-ը Երևանում կազմակերպել Ասիական սեյսմոլոգիական հանձնաժողովի 5-րդ միջազգային գագաթնաժողովը: Նույն որոշմամբ հաստատվել է միջազգային գագաթնաժողովի անցկացման կազմակերպչական հանձնաժողովի հայկական կողմի կազմը՝ Հայկական սեյսմոլոգիայի և երկրի ֆիզիկայի ասոցիացիայի նախագահ Սերգեյ Բալասանյանի նախագահությամբ: Միջոցառման կազմակերպման և անցկացման նպատակով կառավարության պահուստային ֆոնդի հաշվին նաև 8 մլն 468,2 հազար դրամ է հատկացվել արտակարգ իրավիճակների վարչությանը:

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ