Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 8 սեպտեմբերի 2004


ՀՀ վարչապետն այսօր հանդիպում է ունեցել երկօրյա պաշտոնական այցով Հայաստան ժամանած Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյեդ Մոհամմադ Խաթամիի հետ: Ողջունելով բարձրաստիճան հյուրին և կարևորելով նրա այցը թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական առումով, ՀՀ վարչապետը նշել է, որ Հայաստանի և Իրանի միջև գոյություն ունեցող բազմաբնույթ համագործակցությունը բխում է ոչ միայն երկու երկրների շահերից, այլև նպաստավոր է ամբողջ տարածաշրջանի համար: Անդրանիկ Մարգարյանը բարձր է գնահատել հարևան Իրանի վարած հավասարակշիռ քաղաքականությունը և կառուցողական դերը տարածաշրջանային հակամարտությունների կարգավորման հարցում: Իրանի Իսլամական Հանրապետությունը, ըստ ՀՀ վարչապետի, այսօր համարվում է տարածաշրջանում որպես կայունության և խաղաղության պահպանման կարևոր գործոն: Նշելով, որ երկկողմ տնտեսական հարաբերությունների մակարդակը չի համապատասխանում քաղաքական հարաբերությունների մակարդակին, Անդրանիկ Մարգարյանը միաժամանակ անհրաժեշտ է համարել տնտեսական փոխգործակցության ընդլայնման ու զարգացման դրական միտումը խրախուսելը: Նա շեշտել է, որ երկու երկրների միջև առևտրատնտեսական կապերը իրենց մեջ ներառում են տարածաշրջանային համագործակցության տարրեր ևս, ուստի հնարավոր է այդ հարաբերություններում ներգրավել նաև տարածաշրջանի այլ երկրներ: ԻԻՀ նախագահի այցի շրջանակներում այսօր ստորագրված փաստաթղթերը ՀՀ վարչապետը համարել է տարիների երկկողմ ջանադիր աշխատանքի արդյունք և նշել, որ ստորագրված Արձանագրության մեջ հիշատակված նախարարություններն առաջիկա օրերին կստանան իրենց հանձնարարականներն ու կսկսեն աշխատել դրանց իրագործման ուղղությամբ:


Զրույցի ընթացքում կողմերը գոհունակությամբ են նշել 2004թ. մայիսին Իրան-Հայաստան գազատարի կառուցման պայմանագրի ստորագրման փաստը, խոսել են Քաջարանի թունելի, Արաքս գետի վրա համատեղ ՀԷԿ-ի կառուցման և մի շարք ոլորտներում այլ ծրագրերի ու հնարավոր համագործակցության մասին:


Երկուստեք կարևորվել է տնտեսական համագործակցության հանձնաժողովների, ինչպես նաև դեսպանների գործունեությունը՝ հայ-իրանական տնտեսական ու քաղաքական հարաբերությունների ամրապնդման գործում:


ԻԻՀ նախագահն ու ՀՀ վարչապետն անդրադարձել են նաև տարածաշրջանում տիրող իրավիճակին և ծավալվող իրադարձությունների վերաբերյալ երկու պետությունների տեսակետներին, որոնք, ըստ նրանց, միանգամայն մոտ են իրար. «Մեր պետությունները համատեղ ջանքերով կարող են ուղի բացել դեպի Հյուսիս և ավելի ակտիվացնել առևտրատնտեսական երկկողմ ու բազմակողմ համագործակցությունը», - նշել է նախագահ Մոհամմադ Խաթամին, հույս հայտնելով, որ երկու կողմերի փորձագետները այցի արդյունքում կգտնեն Հյուսիսը Հարավին միացնելու լավագույն լուծումները: Այս խնդրում, ըստ նախագահի, Հայաստանի բարեկարգ ճանապարհները, նաև Քաջարանի թունելը կարող են օգտակար լինել: ԻԻՀ նախագահը կարևորել է նաև Հայաստան օտարերկրյա ներդրումների ծավալների մեծացման անհրաժեշտությունը, ընդգծելով, որ դրա համար նպաստավոր մի շարք պայմաններ կան և իբրև օրինակ ներկայացրել է իր երկրում վերջին տարիներին օտարերկրյա ներդրումների ներգրավման ուղղությամբ արձանագրված հաջողությունները: ԻԻՀ նախագահը շեշտել է նաև, որ զարգացումը և առանձին երկրներում, և տարածաշրջանում կարող է լինել միայն խաղաղության, կայունության և անվտանգության պայմաններում, ուստի պետք է ջանքեր գործադրել առկա խնդիրները խաղաղ ճանապարհով լուծելու համար. «Մենք Հայաստանը համարում ենք մեր հարևան և բարեկամ երկիրը ու ցանկանում ենք այդ բարեկամությունը օրինակ դարձնել այլոց համար», - հանդիպման ավարտին ասել է Մոհամմադ Խաթամին: Նա ՀՀ վարչապետին հրավիրել է իրեն հարմար ժամկետում այցելել Իրան, նշելով, որ այդ այցը ևս զգալիորեն կնպաստի հայ-իրանական կապերի ամրապնդմանը:


Շնորհակալություն հայտնելով հրավերի համար, ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը հույս է հայտնել, որ հայ-իրանական բարձր մակարդակի երկխոսության շարունակությունը դարձած ԻԻՀ նախագահ Մոհամմադ Խաթամիի այցը մեր երկիր՝ նոր խթան կհանդիսանա երկու պետությունների զարգացող հարաբերություններում:


Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ