Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երեքշաբթի, 19 փետրվարի 2019

Կառավարության և Համաշխարհային բանկի ներկայացուցիչները քննարկել են «Զարգացման քաղաքականության գործառնություն» փաստաթղթի նախագիծը





Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Սիլվի Բոսութղոյի գլխավորությամբ այսօր կառավարությունում կայացել է «Զարգացման քաղաքականության գործառնություն» փաստաթղթի նախագծի քննարկումը: Հանդիպմանը ներկա են եղել պետական տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև Հայաստան ժամանած Համաշխարհային բանկի առաքելության անդամներ:

Բացման խոսքում փոխվարչապետը կարևորել է Համաշխարհային բանկի հետ Հայաստանի համագործակցության շարունակական զարգացումը և այդ համատեքստում բարձր գնահատել մշակվող փաստաթղթի դերը: Փոխվարչապետը քննարկման մասնակիցներին ներկայացրել է Կառավարության գերակայություններն ու տարբեր ոլորտներում առկա խնդիրները, որոնց լուծման ուղղությամբ ակնկալում է Համաշխարհային բանկի հետ համատեղ ծրագրերի իրականացում: Մհեր Գրիգորյանը, մասնավորապես, անդրադրաձել է մարդկային կապիտալի զարգացման, ենթակառուցվածքների արդիականացման, կապիտալի շուկայի ձևավորման, պետական գործառույթների օպտիմալացման և առևտրի ոլորտում Հայաստանի ունեցած հնարավորությունների օգտագործման հարցերին:

Համաշխարհային բանկի ներկայացուցիչները ներկայացրել են «Զարգացման քաղաքականության գործառնություն» փաստաթղթի մշակման և հաստատման ժամանակացույցը և նախագծի հիմնական ուղղությունները, որոնք վերաբերում են տնտեսական, ֆիսկալ և հանրային կառավարման ոլորտներին: Ըստ ՀԲ ներկայացուցիչների՝ վերոնշյալ ոլորտները համահունչ են Կառավարության ծրագրում ներառված երեք ուղղությունների հետ՝ կոռուպցիայի դեմ պայքար, մրցակցային, մասնակցային ու ներառական տնտեսություն և հանրային ֆինանսների կառավարում:

Հանդիպման մասնակիցները համակարծիք են եղել, որ Կառավարության ծրագրի և «Զարգացման քաղաքականության գործառնություն» փաստաթղթի մեջ ներառված հավակնոտ ծրագրերը հնարավոր է իրականություն դարձնել համատեղ ջանքերով:
 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ