Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 17 հունվարի 2019

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդիպում է ունեցել Եգիպտոսի վարչապետի հետ

Աշխատանքային այցով Եգիպտոսի Արաբական Հանրապետությունում գտնվող փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդիպում է ունեցել Եգիպտոսի վարչապետ Մուստաֆա Մադբուլիի հետ:

Եգիպտոսի վարչապետը ողջունել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին և նշել, որ կարևորում է Եգիպտոսի և ԵԱՏՄ անդամ պետությունների միջև ազատ առևտրի համաձայնագրի վերաբերյալ մեկնարկած բանակցություններն ու բարձր գնահատում Հայաստանի փոխվարչապետի ստանձնած դերակատարությունն այս գործընթացում:

Փոխվարչապետը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և ընդգծել, որ որպես ԵԱՏՄ անդամ պետության՝ Հայաստանի Հանրապետության համար կարևոր է Եգիպտոսի հետ զարգացնել կայուն, բարեկամական և փոխշահավետ հարաբերություններ, այդ թվում նաև՝ առևտրատնտեսական ոլորտում: Ներկայացնելով ԵԱՏՄ անդամ պետությունների և Եգիպտոսի միջև առևտրաշրջանառության ծավալը՝ փոխվարչապետը հույս է հայտնել, որ հաստատված համագործակցությունը լավ հիմք կհանդիսանա բանակցությունների հաջող ընթացքի և ապագայում՝ ազատ առևտրի համաձայնագրի կնքման համար: Մհեր Գրիգորյանը վստահեցրել է, որ ԵԱՏՄ-ի շրջանակներում Եգիպտոսի հետ հարաբերությունների զարգացումը նոր ազդակ կհաղորդի հայ-եգիպտական երկկողմ հարաբերությունների ընդլայնմանն ու խորացմանը:

Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձել են հայ-եգիպտական երկկողմ հարաբերություններին և դրանց հետագա զարգացման հնարավորություններին: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նշել է, որ չնայած Հայաստանի և Եգիպտոսի միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 27 տարի առաջ, երկու երկրներն ունեն պատմական խորը բարեկամական կապեր, ինչի վկայությունն է նաև Եգիպտոսում հայկական հզոր համայնքի առկայությունը: Երկուստեք ընդգծվել է, որ Հայաստանի և Եգիպտոսի միջև կրթության, մշակույթի, տուրիզմի և այլ ոլորտներում առկա կապերը, ինչպես նաև երկկողմ համագործակցությանն առնչվող հինգ տասնյակից ավել փաստաթղթերը հիմք են ստեղծում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում համագործակցությունը զարգացնելու համար:
 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ