Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 17 հունվարի 2019

ՀՀ փոխվարչապետն ընդունեց «Ռենկո» ընկերության գլխավոր գործադիր տնօրենին


Հունվարի 17-ին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունեց իտալական «Ռենկո» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Ջովաննի Ռուբինիին:

Հանդիպման սկզբում Ջովաննի Ռուբինին նշեց, որ անցած աշնանը տեղի ունեցած հանդիպումից հետո մեծ առաջընթաց է գրանցվել Երևանում նոր ՋԷԿ-ի կառուցման ուղղությամբ կատարվող աշխատանքներում, ավելի քան 187 փաստաթղթեր են ստորագրվել տարբեր գործընկերների և չորս միջազգային բանկերի հետ: «Ռենկոյի» գլխավոր տնօրենը նաև երախտագիտություն հայտնեց ներդրումային գործընթացի ընթացքում կառավարության ցուցաբերած աջակցության համար:

Գոհունակություն հայտնելով փոխշահավետ համագործակցության առթիվ՝ ՀՀ փոխվարչապետը նշեց, որ այսօր գործադիրը հավանություն է տվել ՀՀ կառավարության, «Արմփաուեր» և «Ռենկո» ընկերությունների միջև կնքված շրջանակային համաձայնագրի համաձայն ուղղակի պայմանագրին և լիազորել Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատարին ստորագրել այն: Սա հնարավորություն է տալիս ավարտել ծրագրի ֆինանսական ամփոփումը և մոտ ապագայում սկսել էլեկտրակայանի շինարարական աշխատանքները:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկեցին նաև Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտներում «Ռենկո» ընկերության կողմից ներդրումային ծրագրեր իրականացնելու հնարավորությունները և հեռանկարները:
 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ