Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երեքշաբթի, 18 դեկտեմբերի 2018

Կայացել է Հայաստանում ընտրական աջակցության ծրագրի ղեկավար կոմիտեի հերթական նիստը




Այսօր ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանի մասնակցությամբ տեղի է ունեցել Հայաստանում ընտրական աջակցության ծրագրի ղեկավար կոմիտեի հերթական նիստը։


ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը ղեկավար կոմիտեի մյուս անդամներին ներկայացրել է ամփոփ տեղեկատվություն քվեարկության օրվա և դրան հաջորդող որոշ զարգացումների վերաբերյալ։

Մասնավորապես պարոն Մուկուչյանը ներկայացրել է, որ չնայած ընտրական համակարգի բարդությանը՝ դեկտեմբերի 9-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում արձանագրվել է ընդամենը 4700 անվավեր քվեաթերթիկ, նախորդ՝ 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների 7500-ի համեմատ։ Ըստ ԿԸՀ նախագահի՝ ընտրատեղամասերում տեղադրվել են 4000 ընտրողների նույնականացման սարքեր, որոնցից քվեարկության օրը փոխարինվել է 16 սարք և արդյունքում սարքերի աշխատանքի վերաբերյալ չի գրանցվել որևէ խնդիր։ Բացի այդ, քվեարկության օրվան նախորդող օրվանից սկսած ամբողջ հանրապետությունում գործարկվել են 1501 տեսախցիկներ և քվեարկության օրն ապահովվել է համաժամանակյա հեռարձակում։ Ըստ այդմ, չի գրանցվել որևէ դիմում, բողոք տեխնիկական սարքերի, տեսախցիկների, ուղիղ հեռարձակման խափանումների վերաբերյալ։ Հանրապետության տարածքում տեղադրվել է 84 տեղեկատվական վահանակ, մշակվել և տարածվել է 2 ռադիոգովազդ, քվեարկության օրն առաջին անգամ ընտրող քաղաքացիներին բաժանվել է 80․000 կրծքանշան։


Ծրագրի ղեկավար կոմիտեն արձանագրեց, որ այս և ներկայացված որոշ այլ թվեր ապացուցում են, որ ծրագրի շրջանակներում իրականացված տեղեկատվական արշավները և տեխնիկական աշխատանքների կազմակերպումը եղել է արդյունավետ և ծառայել ծրագրի դրած նպատակներին։


Դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարները, հղում կատարելով նաև միջազգային դիտորդական առաքելությունների նախնական զեկույցներին, փաստեցին, որ ընտրությունների նկատմամբ հանրային վստահության մակարդակն աննախադեպ բարձր է եղել Հայաստանում երբևէ իրականացված համապետական ընտրությունների համեմատությամբ։


ՄԱԿ համակարգող Շոմբի Շարփը, մեջբերելով նաև քվեարկության օրվա իր անձնական փորձառությունը, շնորհավորեց Հայաստանի կառավարությանն ու հայ ժողովրդին իրապես ազատ, արդար և թափանցիկ ընտրությունների կազմակերպման առիթով։


Ղեկավար կոմիտեի անդամ դեսպանների ու դիվանագիտական ներկայացուցիչների հարցերին ի պատասխան՝ ԿԸՀ նախագահը որոշ մանրամասներ ներկայացրեց հետընտրական գործընթացների գործնական հարցերի և օրենսդրական կարգավորումների վերաբերյալ։ Ամփոփելով քվեարկության նախորդող և քվեարկության օրը ստացված դիմումների վերաբերյալ տեղեկատվությունը՝ պարոն Մուկուչյանը տեղեկացրեց, որ այս պահի դրությամբ ԿԸՀ-ն չի ստացել որևէ քաղաքական կուսակցությունից կամ որևէ թեկնածուից բողոք, ինչպես նաև չի ստացվել ընտրությունների ամբողջական վերահաշվարկի որևէ դիմում։


Առաջին փոխվարչապետի պաշտոնակատարը շեշտեց, որ դեկտեմբերի 9-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունները երկրի պատմության մեջ աննախադեպ էին միջազգային ամենաբարձր չափանիշներին իրենց համապատասխանությամբ, իրենց ազատությամբ, արդարությամբ, թափանցիկությամբ և իհարկե, հանրային վստահության աստիճանով։ Ամփոփելով՝ Արարատ Միրզոյանը ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնեց բոլոր միջազգային գործընկերներին և ընտրությունների կազմակերպման գործում ներգրավված անձանց արտակարգ ռեժիմով աշխատելու, պրոֆեսիոնալիզմի և արդյունավետության համար։
 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ