Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երկուշաբթի, 3 դեկտեմբերի 2018

Փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը մասնակցեց «Հայաստան․ կայուն էներգետիկայի զարգացման փարոս» համաժողովին

Դեկտեմբերի 3-ին ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը մասնակցեց «Հայաստան. կայուն էներգետիկայի զարգացման փարոս» համաժողովին։

Ողջունելով հյուրերին՝ Տիգրան Ավինյանը նշեց, որ ժամանակակից աշխարհում տնտեսության կայուն զարգացումը լուրջ մարտահրավեր է հանդիսանում սեփական վառելիքաէներգետիկ պաշարներ չունեցող երկրների համար։ Այս առումով Հայաստանի Հանրապետությունը դիտարկում է կայուն էներգետիկայի զարգացումը որպես ազգային անվտանգության ապահովման բաղադրիչներից մեկը։

Փոխվարչապետի պաշտոնակատարն ասաց, որ կառավարությունը մեծ նշանակություն է տալիս կայուն էներգետիկ զարգացմանը, վերականգնվող էներգետիկ կարողությունների խթանմանը, տնտեսության բոլոր ճյուղերում էներգիայի արդյունավետ օգտագործմանը, ինչպես նաև տարածաշրջանային էներգետիկ շուկաների հետ ինտեգրմանը։ Այդ պատճառով շարունակաբար բարեփոխվում է օրենսդրությունը, վերացվում են ազատականացման խոչընդոտները, ստեղծվում է թափանցիկ և կանխատեսելի կարգավորման դաշտ և բարենպաստ ներդրումային միջավայր, իսկ ոլորտի քաղաքականությունը հենվում է խորը փորձագիտական վերլուծությունների և երկարաժամկետ պլանավորման արդի մեթոդների վրա։

Տիգրան Ավինյանի խոսքով կառավարությունն իր գործիքակազմի միջոցով նպաստում է երկրում նոր էներգետիկ հզորությունների կայացմանը։ Էլեկտրաէներգետիկայի շուկայի փուլային ազատականացման արդյունքում մինչև 2021 թվականը բոլոր էներգամատակարարների համար կստեղծվեն հավելյալ խթաններ, մրցակցային միջավայրի զարգացման և լրացուցիչ ներդրումների ներգրավման համար էլ ավելի մեծ հնարավորություններ կլինեն։

Տիգրան Ավինյանն ընդգծեց է, որ կայուն էներգետիկայի խթանումը կառավարության կողմից ոչ միայն դիտվում է որպես անվտանգ, խելացի և մրցունակ տնտեսություն կառուցելու նախադրյալ, այլև մարդկային կյանքի որակի բարձրացման, Հայաստանի քաղաքացիների համար ժամանակակից էներգետիկ ծառայությունների հասանելիությունը և մատչելիությունն ապահովելու, երկրի և մոլորակի բնապահպանական խնդիրները լուծելու արդյունավետ միջոց։ Այս նպատակով Հայաստանի կառավարությունը համակողմանի գործակցում է տարբեր միջազգային կառույցների հետ, համատեղ ջանքերով կյանքի են կոչվում խոստումնալից ներդրումային ծրագրեր վերականգնվող էներգետիկայի և էներգաարդյունավետության ոլորտներում, ինչպիսիք են արևային և հողմային կայանների ներդրումային նախագծեր, շենքերի էներգաարդյունավետության բարձրացման ծրագրեր, քաղաքային լուսավորության արդիականացման նախագծեր, տարածաշրջանային էլեկտրաէներգետիկ շուկաներին միացնող էլեկտրահաղորդման գծերի կառուցում, որոնք վերականգնվող էներգետիկայի համար կստեղծեն նաև արտահանման հնարավորություններ։

 

Հունիս 2025
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30 

-

Արխիվ