Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 2 սեպտեմբերի 2004


Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը: Մինչ օրակարգի հարցերին անցնելը, վարչապետը շնորհավորել է նիստի մասնակիցներին՝ ԼՂՀ Անկախության տոնի առթիվ:


Նիստի քննարկմանը դրված հարցերից կառավարությունը հավանություն է տվել «Ճապոնիայի Աիչի նահանգում կայանալիք «Բնության իմաստությունը» խորագրով «Էքսպո-2005» համաշխարհային ցուցահանդեսին Հայաստանի Հանրապետության մասնակցության» միջոցառումների ծրագրին և հաստատել է ցուցահանդեսին մեր երկրի մասնակցության միջոցառումների ժամանակացույցը:


2000թ. հունվարի 29-ին Մոնրեալում ստորագրված Կենսաբանական բազմազանության վերաբերյալ կոնվենցիայի «Կենսաբանական անվտանգության մասին» կարթագենյան արձանագրությամբ Հայաստանի Հանրապետության պարտավորությունների կատարումն ապահովելու նպատակով, գործադիրը որոշել է ՀՀ ազգային իրավասու մարմին և ազգային համակարգող կենտրոն ճանաչել ՀՀ բնապահպանության նախարարությանը: Իրավասու մարմինը պետք է ապահովի կենսանվտանգության հարցերի հետ կապված աշխատանքների համակարգումը, այդ թվում՝ տեղեկատվության փոխանակումը:


«ՀՀ 2004թ. պետբյուջեի մասին» օրենքում վերաբաշխում և ՀՀ կառավարության 2004թ. N 216-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին որոշմամբ, պետական բյուջեով գյուղատնտեսության նախարարության կողմից իրականացվող առանձին ծրագրերում կատարվել է վերաբաշխում, որի արդյունքում մի շարք վայրերում կիրականացվեն անտառվերականգնման աշխատանքներ:


Անտառային տնտեսության վերականգնմանն ուղղված անհետաձգելի ծրագրերի իրականացմանն է ուղղված նաև նիստում ընդունված մեկ այլ որոշում, ըստ որի ՉԺՀ կառավարության կողմից ՀՀ կառավարությանը որպես նվիրատվություն տրամադրված 5.000.000 յուան գումարի չափով գյուղտեխնիկայի դրամայնացումից գոյացած միջոցներից 55.000.0 հազար դրամը, անտառվերականգնման աշխատանքների կազմակերպման նպատակով հատկացվել է ՀՀ անտառների վերականգնման և զարգացման հիմնադրամին:


Կառավարությունը հաստատել է նաև Սյունիքի, Վայոց Ձորի և Գեղարքունիքի մարզերի «Հայանտառ» ՊՓԲԸ-ի «Անտառտնտեսություն» դուստր ՓԲԸ-ների 2004թ. բնափայտի մթերման տարեկան չափաքանակը 12500 խմ:


ՀՀ Սյունիքի Մարզի Դաստակերտ և Սոֆու սահմանամերձ համայնքների վերաբնակեցման ու զարգացման նպատակով, կառավարությունը որոշել է պահուստային ֆոնդից Սյունիքի մարզպետարանին հատկացնել 11 մլն դրամ, միաժամանակ հանձնարարվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարին՝ մարզպետի հետ համատեղ միջոցներ ձեռնարկել Սոֆլու-Դաստակերտ համայնքների նորաստեղծ գյուղացիական տնտեսություններին օժանդակելու նպատակով գյուղտեխնիկայի, սերմացուի, թունանյութերի և վառելիքի ձեռքբերման ու տրամադրման ուղղությամբ:


ՀՀ 2004թ. պետական բյուջեում վերաբաշխում, կառավարության 2004թ. N 216-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու և պետբյուջեից Վայոց Ձորի մարզպետարանին գումար հատկացնելու մասին որոշմամբ, կառավարությունը տնտեսված միջոցներից 11 մլն 977.3 հազար դրամ է հատկացրել Եղեգնաձորի Սևանի 1 հասցեում գտնվող բնակելի շենքի տանիքի հիմնանորոգմանը:


Գործադրի որոշմամբ կառավարության պահուստային ֆոնդի հաշվին 40 մլն դրամ է հատկացվել ՀՀ արտաքին գործերի նախարարությանը՝ վիզային պիտակներ ձեռք բերելու նպատակով: Հանձնարարվել է ՀՀ արտաքին գործերի, ֆինանսների և էկոնոմիկայի նախարարներին՝ նույն նպատակով 60 մլն դրամ նախատեսել ՀՀ 2005թ. պետբյուջեի նախագծում:


Կառավարության որոշմամբ Կարեն Ղահրամանյանը նշանակվել է ՀՀ էներգետիկայի նախարարության աշխատակազմի ղեկավար:


Այսօրվա նիտում հաստատվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի զորամասերի ջրամատակարարման, ջրահեռացման և սանիտարահամաճարակային վիճակի բարելավման միջոցառումների ծրագիրը:


Նիստում հավանություն է տրվել «ՀՀ կառավարության և Լեհաստանի Հանրապետության կառավարության միջև հանցավորության դեմ պայքարում համագործակցության մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը:


Գործադիրը որոշել է մասնավորեցնել հաշվեկշռային մեթոդով 4294 հազար դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Ալավերդու նավթամթերք» ՓԲԸ-ի բաժնետոմսերը մրցույթով: Մասնավորեցման որոշում է կայացվել նաև հաշվեկշռային մեթոդով 107723 հազար դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Մետաղառ» ՓԲԸ-ի բաժնետոմսերը ուղղակի վաճառքի ձևով և աշխատավորական կոլեկտիվին մասնավորեցնելու, ինչպես նաև 79856 հազար դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Կապանի բեռնաուղևորատար ավտոտրանսպորտային» ՓԲԸ-ի բաժնետոմսերը ուղղակի վաճառքի ձևով աշխատավորական կոլեկտիվին մասնավորեցնելու վերաբերյալ:


Նույն որոշմամբ «Էլեկտրամաշ ԳՀԻ» ՓԲԸ-ի գույքի կողմից ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով առանձնացված և ՀՀ կառավարությանն առընթեր պետգույքի կառավարման վարչության տնօրինությանն անցած 10348 հազար դրամ գնահատված արժեքով, 1759.8 քմ տարածք զբաղեցնող ճաշարան-դահլիճը ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցվել է նախօրոք հայտնի գնորդ Արմեն Բունիաթյանին:


Փիլիսոփայության միջազգային ակադեմիայի գործունեությանն օժանդակելու նպատակով՝ ՀՀ կրթության և գիտության նախարարությանը, կառավարության որոշմամբ, հատկացվել է 240.0 հազար դրամ՝ ՀՀ 2004թ. պետբյուջեով նախատեսված կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:


Նիստում հավանության է արժանացել «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որը սահմանված կարգով կներկայացվի ՀՀ ԱԺ:


Սևան-Հրազդան իռիգացիոն-էներգետիկ համակարգից սնվող ոռոգման համակարգերի իշխման տակ գտնվող հողատարածքների ոռոգումն ապահովելու նպատակով, նիստում որոշվել է 2004թ. ոռոգման շրջանում Սևանա լճից բաց թողնվող տարեկան ջրաքանակը սահմանել 149 մլն խոր. մետր:


Կառավարության որոշմամբ վաղաժամկետ դադարեցվել է Շիրակի մարզի Մարալիկի քաղաքային համայնքի ղեկավարի լիազորությունները և Մարալիկի քաղաքային համայնքի ընտրատարածքում նշանակվել է համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն:



Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ