Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 28 նոյեմբերի 2018

Փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանն ընդունել է Եվրոպական խորհրդի աշխատանքային խմբի անդամներին

Փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանն ընդունել է Եվրոպական խորհրդի Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով աշխատանքային խմբի ԵՄ անդամ երկրների պատվիրակներին: Հանդիպմանը ներկա էին նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին և ԵՄ-ում ՀՀ առաքելության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Թաթուլ Մարգարյանը:

Ողջունելով հյուրերին՝ Մհեր Գրիգորյանը կարևորել է նման ձևաչափով քննարկումներն ու ներկայացրել ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ճանապարհային քարտեզի բովանդակությունն ու Հայաստանի համար դրա իրականացման նշանակությունը: Փոխվարչապետի պաշտոնակատարը նշել է, որ ճանապարհային քարտեզի միջոցառումները համահունչ են կառավարության կողմից իրականացվող քայլերին և վստահություն հայտնել, որ դրանց իրականացումը հետագա բարեփոխումների հիմք կհանդիսանա:

Դեսպան Պյոտր Սվիտալսկին և Եվրոպական խորհրդի աշխատանքային խմբի ղեկավարը գոհունակությամբ են խոսել հայկական կողմի պատրաստած ճանապարհային քարտեզի նախագծի մասին, որը քննարկվել է երեկ Երևանում կայացած ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով նախատեսված Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության Գործընկերության կոմիտեի անդրանիկ նիստի շրջանակներում։

Փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը պատասխանել է ներկաներին հետաքրքրող հարցերին, որոնք վերաբերում էին ՀՀ-ԵՄ հարաբերություններին, Հայաստանում ներդրումային բարենպաստ միջավայրի ստեղծմանը, ինչպես նաև ՓՄՁ-ների զարգացմանը նպաստող կառավարության կողմից իրականացվելիք առաջիկա քայլերին: Մասնակիցները մտքեր են փոխանակել նաև հանրային կառավարման ոլորտի արդյունավետության ու Հայաստանում տարբեր ոլորտներում և մակարդակներում կանանց ներգրավվածության հարցերի շուրջ:
 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ