Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 14 նոյեմբերի 2018

Մեկնարկել է «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագիրը






Այսօր առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանի մասնակցությամբ տեղի է ունեցել Հայաստանում ընտրական աջակցության ծրագրի պաշտոնական մեկնարկն ազդարարող փաստաթղթի ստորագրությունը։ Ծրագիրը նպատակ ունի աջակցել Հայաստանում վստահելի, ազատ, արդար և թափանցիկ ընտրությունների անցկացմանը և Հայաստանի ընտրական մարմինների կարողությունների ամրապնդմանը։ Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության, Գերմանիայի Դաշնային Հանրապետության, Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության, Շվեդիայի Թագավորության և Հայաստանի Հանրապետության կողմից։

Առաջին փոխվարչապետի պաշտոնակատարը տեղեկացրել է, որ ընդամենը մի քանի ամսվա ընթացքում բավականին մեծ աշխատանք է արվել ծրագրի նախապատրաստման ուղղությամբ։ Պարոն Միրզոյանը շնորհակալություն է հայտնել միջազգային գործընկերներին իրենց ներդրած ջանքերի համար և հավելել է, որ այդ ջանքերը լավագույնս արտահայտում են միջազգային ամենաբարձր չափանիշներին համապատասխանող ընտրություններ անցկացնելու բոլոր մասնակիցների անկեղծ ցանկությունը։ Առաջին փոխվարչապետի պաշտոնակատարը նաև նշել է, որ դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո ծրագիրն ամենայն հավանականությամբ ավելի ընդգրկուն և երկարատև կդառնա և միտված կլինի Հայաստանի ընտրական ինստիտուտների զարգացմանը։

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պ. Սվիտալսկին նշել է, որ Նոր Հայաստանում իսկապես նոր քաղաքական մթնոլորտ գոյություն ունի, և որ կառավարությունը անհրաժեշտ քաղաքական կամք ունի ժողովրդավարական ընտրությունների անցկացումն ապահովելու համար: Պյոտր Սվիտալսկին մասնավորապես հույս է հայտնել, որ գալիք խորհրդարանական ընտրությունները դառնալու են Հայաստանի պատմության ընթացքում տեղի ունեցած լավագույն ընտրությունները և օրինակ են լինելու այլ ազգերի համար։ Պարոն Սվիտալսկին նաև շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանը և մասնավորապես Արարատ Միրզոյանին ծրագիրն իրականություն դարձնելու ուղղությամբ գործադրված ջանքերի համար։

Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Շոմբի Շարփը ևս շնորհակալություն է հայտնել Հայաստանի կառավարությանը և միջազգային գործընկերներին։ Պարոն Շարփը համոզմունք է հայտնել, որ Հայաստանը պատմական իրադարձության առջև է կանգնած, քանզի բոլորի ջանքերն ուղղված են ազատ, արդար, թափանցիկ ընտրություններ ունենալուն:

Փաստաթղթի ստորագրման արարողությունից հետո պարոն Միրզոյանը և դեսպանները պատասխանել են լրագրողների հարցերին։

 

Դեկտեմբեր 2019
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ