Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երեքշաբթի, 23 հոկտեմբերի 2018

Առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանն ընդունել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ կարիքների գնահատման առաքելության պատվիրակությանը



2018 թվականի հոկտեմբերի 23-ին առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանն ընդունել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ կարիքների գնահատման առաքելության պատվիրակությանը՝ քննարկելու արտահերթ խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր:

Պարոն Միրզոյանը կարևորել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության դերն ընտրությունների գործընթացում, այդ թվում՝ ընտրական համակարգի շարունակական բարելավման և զարգացման գործում Հայաստանին ցուցաբերված աջակցությունը:

Հանդիպման ընթացքում պարոն Միրզոյանը ներկայացրել է ՀՀ Ընտրական օրենսգրքի բարեփոխումների ընթացքը և օրենսգրքի առաջարկվող հիմնական փոփոխությունները: Անդրադարձել է նաև Հայաստանում տեղի ունեցող ներքաղաքական զարգացումներին, ս.թ. դեկտեմբերին կայանալիք խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացման մեխանիզմներին ու նախապատրաստական աշխատանքներին:

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ կարիքների գնահատման առաքելության պատվիրակության անդամները, շնորհակալություն հայտնելով ընդունելության և պարզաբանումների համար, վերահաստատեցին խորհրդարանական արտահերթ ընտրությունների ընթացքում դիտորդական առաքելություն իրականացնելու ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ հանձնառությունը և ակտիվ համագործակցության պատրաստակամություն հայտնեցին:

Օգոստոս 2020
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31 

-

Արխիվ