Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երեքշաբթի, 2 հոկտեմբերի 2018

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է ՀՀ կառավարության և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչների միջև կայացած քննարկմանը


Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է ՀՀ կառավարության և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչների միջև արտաքին գործերի նախարարության կողմից կազմակերպված քննարկմանը: Հանդիպման նպատակն էր անդրադառնալ ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) կիրարկման միջոցառումների ծրագրի՝ ճանապարհային քարտեզի կազմման գործընթացին, ինչպես նաև հոկտեմբերի 15-ին Լյուքսեմբուրգում կայանալիք ԱլԳ նախարարական հանդիպմանն ընդառաջ՝ հայաստանյան քաղհասարակությանը ներկայացնել օրակարգային հարցերը:

Քննարկման սկզբում բացման խոսքով հանդես է եկել արտաքին գործերի նախարարը, այնուհետև փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ներկայացրել է ՀՀ-ԵՄ ՀԳԸՀ կիրարկման միջոցառումների կազմման գործընթացը՝ առանձնահատուկ կարևորելով այդ գործընթացում քաղհասարակության ներկայացուցիչների հետ պարբերական շփումներն ու մտքերի փոխանակումը: Մհեր Գրիգորյանը Հայաստանի կենսական նշանակություն ունեցող ոլորտների զարգացման տեսանկյունից կարևոր է համարել համաձայնագրից բխող բարեփոխումների իրականացումը՝ դիտարկելով ՀԳԸՀ-ն որպես խարիսխ, որի շուրջ պետք է ձևավորվի բարեփոխումների օրակարգը: Փոխվարչապետն անդրադարձել է ՀՀ-ԵՄ ՀԸԳՀ և ՀՀ-ԵՄ Գործընկերության առաջնայնություններ փաստաթղթի կիրարկումն ապահովող միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի աշխատանքներին և պատասխանել ներկաներին հետաքրքրող մի շարք հարցերի:
 

Հոկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031 

-

Արխիվ