Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 19 սեպտեմբերի 2018

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ԱՊՀ միջպետական վիճակագրական կոմիտեի և ԱՊՀ մասնակից պետությունների վիճակագրական ծառայությունների ղեկավարներին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների վիճակագրական ծառայությունների ղեկավարների խորհրդի 59-րդ նիստի մասնակիցներին:

Ողջունելով հյուրերին Հայաստանում՝ փոխվարչապետը նշել է, որ ժամանակակից աշխարհում վիճակագրական տեղեկատվությունը ինչպես աշխատանքի արդյունք է, այնպես էլ ռեսուրս, որը տնտեսական, ժողովրդագրական, սոցիալական և բնապահպանության ոլորտներում կայուն զարգացման հիմքերից մեկն է: Ըստ փոխվարչապետի՝ պաշտոնական վիճակագրությունը թվերի միջոցով երկրների միջև շփման ինքնատիպ լեզու է: Մհեր Գրիգորյանը շեշտել է, որ վիճակագրության դերն անհնար է թերագնահատել նաև միջազգային համագործակցությունը գնահատելու, ինչպես նաև երկկողմ ու բազմակողմ առևտրատնտեսական, գիտատեխնիկական և մշակութային կապերը զարգացնելու գործընթացում: Այս առումով փոխվարչապետը բարձր է գնահատել ԱՊՀ միջպետական վիճակագրական կոմիտեի դերը և համարել այն կարևոր հարթակ վիճակագրության ոլորտում փոխգործակցության հարցերի քննարկման և որոշումների կայացման համար:

ԱՊՀ միջպետական վիճակագրական կոմիտեի նախագահ Վլադիմիր Սոկոլինը, շնորհակալություն հայտնելով փոխվարչապետին ընդունելության և Հայաստանում խորհրդի հերթական նիստը բարձր մակարդակի կազմակերպելու համար, ներկայացրել է առաջիկա նիստի օրակարգը: Վլադիմիր Սոկոլինը բարձր է գնահատել Հայաստանի վիճակագրական կոմիտեի գործունեությունն ու խոսել ընդհանրապես վիճակագրական ծառայությունների կատարած աշխատանքի կարևորության մասին:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մաղթել է նիստի մասնակիցներին հաջող և արդյունավետ աշխատանք՝ հույս հայտնելով, որ կայանալիք քննարկումները նոր ազդակ կհաղորդեն համատեղ աշխատանքին և կնպաստեն վիճակագրության ոլորտում համագործակցության հետագա ընդլայնմանը:

Մարտ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

-

Արխիվ