Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 27 օգոստոսի 2004

ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի ողջույնի խոսքը համահայկական կրթական խորհրդաժողովի բացմանը

Մեծարգո տիկնայք և պարոնայք, համահայկական կրթական խորհրդաժողովի հարգարժան մասնակիցներ և հյուրեր,

Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից ջերմորեն ողջունում եմ ձեզ խորհրդաժողովի բացման կապակցությամբ:

Անչափ ուրախալի իրողություն է, որ հատկապես վերջին տարիներին հետևողական քայլեր են ձեռնարկվում համահայկական մշակութային, գիտակրթական, գործարար և այլ կարգի խորհրդաժողովների, հավաքների կազմակերպման ուղղությամբ, որոնք կոչված են մեկտեղելու մեր ներուժը, առավելագույնս նպաստելու մեր պետության բարգավաճմանը, Հայրենիք և Սփյուռք կապերի ամրապնդմանը: Այս առումով մեծապես կարևորում եմ ներկա խորհրդաժողովի անցկացումը և համոզմունք հայտնում, որ խորությամբ կվերլուծվեն և կարժևորվեն մեր երկրում ընթացող կրթական բարեփոխումները, շահագրգիռ քննարկումներ կծավալվեն հայապահպանության Սփյուռքում կրթամշակութային կյանքին զարկ տալու և այլ ասպարեզներում:

Խորհրդաժողովին մաղթում եմ արգասավոր աշխատանք:

 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ