Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երկուշաբթի, 17 սեպտեմբերի 2018

Սեպտեմբերի 14-ին Մոսկվայում կայացել է ԵԱՏՀ խորհրդի հերթական նիստը


Սեպտեմբերի 14-ին կայացած Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի հերթական նիստին, որին մասնակցում էր աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ընդունվել են մի շարք որոշումներ առևտրի, տնտեսության թվայնացման, արդյունաբերության, ֆինանսական քաղաքականության և տեխնիկական կարգավորման վերաբերյալ:

ԵԱՏՀ խորհուրդը ի թիվս այլ փաստաթղթերի հաստատել է ԵԱՏՄ և Իրանի միջև առևտրի ազատ գոտու ձևավորմանը միտված ժամանակավոր համաձայնագրի և ԵԱՏՄ-ի ու Չինաստանի միջև առևտրատնտեսական համագործակցության համաձայանգրի կիրարկման ուղղությամբ մշակված ճանապարհային քարտեզները:

ԵԱՏՀ խորհրդի նիստի անդամներին ներկայացվել են ԵԱՏՄ թվային օրակարգի իրականացման ուղղությամբ տարվող աշխատանքները, մասնավորապես նշվել է, որ հիմնական նախաձեռնությունները վերաբերում են թվային տրանսպորտային միջանցքներին և ֆինանսական տեխնոլոգիաներին, միաժամանակ ընդհանուր աշխատանք է տարվում համացանցային առևտուրը զարգացնելու ուղղությամբ:
ԵԱՏՀ խորհուրդը ընդունել է տեխնիկական կանոնակարգ գազի անվտանգության վերաբերյալ և փոփոխություններ է կատարել սննդամթերքի վերաբերյալ տեխնիկական կանոնակարգում:

Միության երկրների փոխվարչապետները ստորագրել են ԵԱՏՄ անդամ պետությունների ֆինանսական շուկայի ոլորտում օրենսդրությունների ներդաշնակեցման մասին համաձայնագիրը, որը սահմանում է բանկային, ապահովագրության և արժեթղթերի շուկայի վերաբերյալ ԵԱՏՄ երկրների օրենսդրությունների ներդաշնակեցման ուղղություններն ու կարգը՝ հիմնված միջազգային սկզբունքների և չափանիշների վրա:

Նիստի ընթացքում ԵԱՏՀ խորհուրդը հանձնաժողովի կոլեգիային հանձնարարել է մշակել եվրասիական ոսկերչական բրենդ ձևավորելու ուղղությամբ ինտեգրացիոն նախագիծ: Խորհրդի անդամները նաև ընդունել են մի շարք առևտրին առնչվող որոշումներ:
 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ