Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 26 օգոստոսի 2004

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է վարչապետ Անդրանիկ Մարգարյանը:

«Հարկերի մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը հաստատել է հսկիչ-դրամարկղային մեքենաների շահագործման կանոնները: Որոշման ընդունումը պայմանավորված է ՀԴՄ-ների շահագործման կանոնների իրավական դաշտի և ՀԴՄ շահագործող անձանց նկատմամբ հարկային մարմինների կողմից վարչարարության իրականացման գործընթացի կանոնակարգմամբ: Մեկ այլ որոշմամբ լրացում և փոփոխություն է կատարվել ՀՀ կառավարության 1998թ. մայիսի 15-ի «ՀՀ-ում հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման մի շարք միջոցառումների մասին» N298 որոշման մեջ, ըստ որի շրջիկ կետերի միջոցով իրականացվող մանրածախ առևտրի (բացառությամբ գյուղատնտեսական արտադրանքի, թերթերի, ամսագրերի, լցնովի գարեջրի, կվասի, կաթի, թանի, կերոսինի, բենզինի (եվ կամ) դիզելային վառելիքի, հեղուկ գազի վաճառքի) մասով ՀԴՄ-ների ներդրումը պարտադիր է 2004թ. հոկտեմբերի 1-ից:

Նիստում կառավարությունը հավանություն է տվել ՀՀ պետական պարտատոմսերի երկրորդային շուկայում բորսայական առևտրի զարգացման հայեցակարգին:

«Ժողովներ, հանրահավաքներ, երթեր և ցույցեր անցկացնելու մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը որոշում է ընդունել պետական հատուկ, կարևորագույն նշանակության օբյեկտների ցանկը սահմանելու մասին, որոնց տարածքներում և այդ տարածքներից 150 մետրից պակաս հեռավորության վրա արգելվում է հրապարակային միջոցառումներ անցկացնել: Մեկ այլ որոշմամբ սահմանվել են նաև ընդհանուր օգտագործման այն տարածքները, որտեղ այլ միջոցառումներ՝ (տոնակատարություններ, ծիսակատարություններ, մշակութային կամ մարզական միջոցառումներ) չեն կարող անցկացվել առանց իրազեկման: Հիշյալ հարցերի քննարկման ժամանակ արված առաջարկություններն ու դիտողությունները որոշման նախագծերում հաշվի առնելու և դրանք վերջնական տեսքի բերելու համար ՀՀ ոստիկանությանը լրացուցիչ երկու օր ժամկետ է տրվել:

«ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը, 2004թ. պետական բյուջեով նախատեսված իր պահուստային ֆոնդի հաշվին, 2 մլն 254.1 հազար դրամ է հատկացրել ՀՀ առողջապահության նախարարությանը՝ «Ամասիայի հիվանդանոց» ՓԲԸ-ի նախորդ տարիների աշխատավարձի և պարտադիր սոցիալական վճարների պարտքերը մարելու նպատակով:

Մեկ այլ որոշմամբ գործադիրը հաստատել է պետական գույքի մասնավորեցման (առուվաճառքի) պայմանագրի տիպային ձևը: Որոշումն ընդունվել է պետական գույքի մասնավորեցման (առուվաճառքի) պայմանագրերում պայմանագրային պարտավորությունների ամրագրման և դրանց կատարման վերահսկման գործընթացի կարգավորման նպատակով: Որոշումներ են ընդունվել նաև մի շարք օբյեկտների սեփականաշնորհման վերաբերյալ: Մասնավորապես, որոշվել է Երևան քաղաքի Արղության 7 հասցեում գտնվող նախկին «Վոլնա» արտադրակոնստրուկտորական դուստր ձեռնարկության N4 տեղամասի՝ հաշվեկշռային մեթոդով 6 մլն 789 հազար դրամ գնահատված անավարտ շինարարության օբյեկտը ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել նախօրոք հայտնի գնորդ «ԳՄՎ» ՍՊԸ-ին:

Առանձին որոշումներով կառավարության անդամները համաձայնություն են տվել «ՀՀ կառավարության և Լիբանանի Հանրապետության կառավարության միջև բարձրագույն կրթության և գիտական աստիճանների վերաբերյալ փաստաթղթերի փոխադարձաբար ճանաչման մասին», ինչպես նաև «ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության և Տաջիկստանի Հանրապետության կառավարությանն առընթեր երիտասարդության հարցերի կոմիտեի միջև պետական երիտասարդական քաղաքականության բնագավառում համագործակցության մասին» համաձայնագրերի կնքման առաջարկություններին:

«Ավիացիայի մասին» ՀՀ օրենքին համապատասխան, գործադիրը հաստատել է «Քաղաքացիական և ռազմական ավիացիայի օդանավերի համատեղ բազավորման և համատեղ օգտագործման աերոդրոմների օգտագործման կարգը», ինչպես նաև «Քաղաքացիական և ռազմական ավիացիայի օդանավերի համատեղ բազավորման աերոդրոմների ցանկը»:

«ՀՀ 2004թ. պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում և ՀՀ կառավարության 2004թ. փետրվարի 2-ի «ՀՀ 2004թ. պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 216-Ն որոշման N 5 հավելվածում վերաբաշխում և փոփոխություններ կատարելով, գործադիրը որոշել է ոռոգման համակարգերը շահագործող ընկերությունների պարտքերի փոխհատուցումն իրականացնել լրացուցիչ ֆինանսական միջոցների ներգրավմամբ: Հաշվի առնելով ոռոգման ոլորտում բարեփոխումների արդյունավետ իրականացման գործընթացը, միաժամանակ նկատի ունենալով, որ «Բազմաբնակարան բնակելի շենքերի համար ջրաչափերի ձեռք բերում և տեղադրում» ծրագրով նախատեսված էր ջրաչափեր տեղադրել «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի սպասարկման տարածքում, որի կառավարման գործառույթները փոխանցվում են հավատարմագրային կառավարչին և նշված աշխատանքները կատարվելու են վերջինիս միջոցով, որոշվել է այդ նպատակով նախատեսված գումարներն ուղղել ոռոգման համակարգերը շահագործող ընկերությունների կրեդիտորական (ներառյալ կանխավճարները) պարտավորությունների մարմանը:

Գործադիրը փոփոխություններ և լրացումներ է կատարել նաև ՀՀ կառավարության 2004թ. փետրվարի 5-ի «Կապիտալի գործառնություններից եկամուտների գծով ՀՀ 2004թ. օգոստոսի 10-ի N 739 որոշմամբ Երևանի քաղաքապետարանի համար բացված արտաբյուջետային հաշվի միջոցների՝ 2004թ. հունվարի 1-ի դրությամբ առկա մնացորդի հաշվին ֆինանսավորվող երևանի համաքաղաքային նշանակության 2004թ. ծախսերի նախահաշիվը հաստատելու մասին» N 153-Ն որոշման մեջ: Լրացմամբ, մասնավորապես, 70 մլն դրամ է հատկացվել 2004թ. հոկտեմբերի 13-16-ը Էրեբունի- Երևան տոնակատարության շրջանակներում «Քաղաքի օր» միջոցառման իրականացման նպատակով:

Կառավարությունը որոշել է ՀՀ կրթության և գիտության նախարարությանը լրացուցիչ հատկացնել բարձրագույն ուսումնական հաստատությունների 2004-2005 ուսումնական տարվա անվճար ուսուցման 20 տեղ՝ մարզերում հավասար միավոր հավաքած դիմորդների համար: Լրացուցիչ տեղերի հաշվին ընդունված ուսանողների 2004թ. սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսների անվճար ուսուցումը կապահովվի ՀՀ 2004թ. պետական բյուջեի «Բարձրագույն և հետբուհական ուսուցման գծով պետական պատվեր» ծրագրով նախատեսված միջոցների հաշվին:

Օրակարգում ընդգրկված հարցերի թվում, կառավարությունը հավանություն է տվել նաև 2004-2008թթ. ժամանակահատվածում հանրակրթական պետական կրթակարգի ներդրումն ապահովող միջոցառումների ցանկին և ժամանակացույցին:

«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին ՀՀ օրենքին համապատասխան, գործադիրը որոշել է «Կապանի N2 միջնակարգ դպրոց» և «ՀՀ կրթության և գիտության նախարարության Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի Կապանի հենակետային վարժարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունները միաձուլման ձևով վերակազմակերպել՝ ստեղծելով «ՀՀ կրթության և գիտության նախարարության Կապանի հենակետային վարժարան» պետական ոչ առևտրային կազմակերպություն: Նույն որոշմամբ «Գորիսի N 2 միջնակարգ դպրոց» և «Գորիսի N 4 միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունները միաձուլման ձևով վերակազմակերպվել են՝ ստեղծելով «Գորիսի N 2 միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպություն: Այդ կապակցությամբ համապատասխան փոփոխություններ են կատարվել ՀՀ կառավարության 2002թ. հուլիսի 25-ի N 1392-Ն և 2002թ. մարտի 11-ի N 231 որոշումներում:

 

Մարտ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

-

Արխիվ