Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երեքշաբթի, 27 մարտի 2001

Այսօր ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հետ հանդիպմանը Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Անատոլի Դրյուկովը ներկայացրեց Հայաստանում Դաշնային սահմանապահ ծառայության օպերատիվ խմբի նոր ղեկավար գերանալ-մայոր Վյաչեսլավ Աբոիմովին՝ նշելով նրա անցած զինվորական ուղին, աշխատանքային փորձը: Անատոլի Դրյուկովը տեղեկացրեց, որ Վ.Աբոիմովը առժամանակ ծառայելով Հայաստանում INSERT INTO `news` VALUES (1999 թ. հունիսից զբաղեցրել է շտաբի պետի պաշտոնը); միանգամայն տիրապետում է սահմանային իրավիճակին, ծանոթ է հայկական ավանդույթներին, լավ գիտի Հայաստանը: Վարչապետ Անդրանիկ Մարգարյանը նախ շնորհակալություն է հայտնել Դաշնային սահմանապահ ծառայության օպերատիվ խմբի նախկին ղեկավար գեներալ-լեյտենանտ Միխայիլ Նայմիլոյին՝ բարձր գնահատելով նրա ծառայությունն ու ավանդը հայ-ռուսական հարաբերությունների սերտացման, փոխվստահության ու երկու պետությունների և ժողովուրդների միջև բարեկամության ամրապնդման հարցում: Շնորհավորելով օպերատիվ խմբի նորանշանակ ղեկավարին՝ ՀՀ վարչապետը հույս է հայտնել, որ իր նախորդի նման նա ևս կպահպանի ու կզարգացնի ձևավորված ավանդույթները: Անդրանիկ Մարգարյանը վստահեցրել է, որ Հայաստանի վարչապետն ու կառավարությունն ամեն ինչ կանեն աջակցելու համար նորանշանակ ղեկավարին՝ իր ծառայության ամբողջ ընթացքում, ինչն արվել է պարոն Նայմիլոյի ծառայության օրոք, որի համար վերջինս հատուկ շնորհակալություն հայտնեց ՀՀ վարչապետին:
Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ