Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 16 օգոստոսի 2018

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ընդունել է Ճապոնիայի արտակարգ և լիզաոր դեսպան Ջուն Յամադային



Օգոստոսի 16-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ընդունել է Ճապոնիայի արտակարգ և լիզաոր դեսպան Ջուն Յամադային:

Դեսպանը շնորհավորել է Տիգրան Ավինյանին՝ փոխվարչապետի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և ընդգծել, որ հեղափոխությունը միջազգային ասպարեզում էականորեն բարելավել է Հայաստանի ճանաչելիության մակարդակը, քանի որ այն ինչ տեղի ունեցավ ապրիլին՝ բացառիկ էր և արժանի գովաբանության: Դեսպանի խոսքով հեղափոխությունն առանց ուժի կիրառման խոսում է հայի բարձր արժանիքներով օժտված լինելու մասին:

Դեսպանը նշել է, որ մոտ ապագայում նախատեսվում է Ճապոնիայի ԱԳՆ նախարարի այցը Հայաստան: Նա նաև պատրաստակամություն է հայտնել խորացնելու հայ-ճապոնական երկկողմ հարաբերությունները՝ ընթացիկ փոխգործակցության օրակարգում սահմանելով նաև տնտեսական զարգացմանն ուղղված գործողություններ:


Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդգծելով Ճապոնիայի կառավարության տնտեսական քաղաքականության առավելությունները, կորպորատիվ և գործարար մշակույթների առանձնահատկությունները ,կարևորեց փորձի փոխանակման անհրաժեշտությունը այնպիսի բնագավառներում ինչպիսիք են՝ արհեստական բանականության համակարգերի կառավարումը, բարձր տեխնոլոգիաները և գործարար միջավայրը:

 

Մարտ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

-

Արխիվ