Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երկուշաբթի, 13 օգոստոսի 2018

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ճապոնիայի նորանշանակ դեսպանին


Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Ճապոնիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադային:

Ողջունելով դեսպանին՝ փոխվարչապետը շնորհավորել է նրան պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ իր պատասխանատու գործունեության մեջ: Մհեր Գրիգորյանը կարևորել է հայ-ճապոնական համագործակցության հետագա ընդլայնումն ու խորացումը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ուղղություններով՝ հատկապես առանձնացնելով տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը:

Դեսպան Յամադան, շնորհակալություն հայտնելով փոխվարչապետին ջերմ ընդունելության համար, ներկայացրել է իր տպավորությունները Հայաստանից: Դեսպանն ընդգծել է, որ Ճապոնիան և Հայաստանն ունեն շատ ընդհանրություններ՝ շեշտելով երկու երկրների հարգանքը իրենց մշակույթի և պատմության նկատմամբ:

Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանում ճապոնական ներդրումներին և տնտեսության ոլորտում հայ-ճապոնական համագործակցության հեռանկարին: Փոխվարչապետը ներկայացրել է Հայաստանում բիզնես ծավալելու առավելությունները և նշել, որ Հայաստանը Ճապոնիայում պետք է դիտարկվի ոչ միայն որպես առանձին շուկա, այլև որպես դարպաս դեպի ԵԱՏՄ մյուս անդամ երկրներ: Դեսպան Յամադան վստահեցրել է, որ իր երկրում կներկայացնի Հայաստանում ստեղծված ներդրումային գրավիչ և նպաստավոր միջավայրը և իր պատշոնավարման ընթացքում ջանքեր չի խնայի հայ-ճապոնական համագործակցությունն առավել զարգացնելու ուղղությամբ:
 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ