Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 2 օգոստոսի 2018

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանին


Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջուդիթ Ֆարնուորթին:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ողջունելով դեսպանին, կարևորել է հայ-բրիտանական համագործակցության շարունակական ընդլայնումն ու բարձր գնահատել Հայաստանի համար բրիտանական բիզնեսի և մշակութային բաղադրիչների առկայությունը: Մհեր Գրիգորյանը բրիտանական կազմակերպությունների գործունեությունը Հայաստանում համարել է ոչ միայն օտարերկրյա ներդրում, այլև կառավարության համար ընդունելի բիզնես միջավայր ու կանոններ ձևավորող գործոն: Փոխվարչապետի համոզմամբ՝ թափանցիկության մշակույթը, սոցիալական պատասխանատվության բաղադրիչը բիզնեսում և ընդհանրապես ճիշտ և արդար գործառնությունը շատ դեպքերում հնարավոր է լինում լիարժեք հասկանալ ոչ թե տեսություններից, այլ որակյալ գործընկերների հետ համագործակցությունից: Մհեր Գրիգորյանն ընդգծել է, որ մեկ ճիշտ ինստիտուցիոնալ ներդրողն իր շուրջ ձևավորում է բազմաթիվ դրական երևույթներ, ինչով նաև նպաստում է պետության ճիշտ գործառույթների ձևավորմանը: Փոխվարչապետը նշել է, որ կառավարության համար միշտ կարևոր է լինելու ոչ թե ուղղակի ֆինանսների, այլ որակյալ կապիտալի ներգրավումը: Փոխվարչապետը շեշտել է, որ կառավարությունը դնում է հստակ առաջնային խնդիր, որ բիզնեսները պետք է ունենան կորպորատիվ կառավարման ներքին գործուն կանոններ, պետք է դառնան թափանցիկ և ձգտեն մասնակցությանը հրապարակային կապիտալի շուկաներին:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության և ջերմ խոսքերի համար՝ դեսպան Ֆարնուորթը ներկայացրել է փոխվարչապետին երկու երկրների միջև բիզնես կապերը խթանելու և Հայաստանի բիզնես միջավայրը բարելավելու ուղղությամբ դեսպանության կողմից իրականացվող մի շարք ծրագրեր: Միացյալ Թագավորության դեսպանը նշել է, որ իրենք մի կողմից աջակցում են Հայաստանում բարեփոխումների իրականացմանը, մյուս կողմից ներկայացնում բրիտանական ներդրողներին Հայաստանում բիզնես ծավալելու հնարավորություններն ու ռիսկերը:

Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանում բրիտանական կազմակերպությունների գործունեությանը, խոսել ֆինանսա-տնտեսական ոլորտում հայ-բրիտանական հարաբերությունների զարգացման առկա ներուժի և հնարավորությունների մասին:
 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ