Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երեքշաբթի, 24 հուլիսի 2018

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ընդունել է չինական գործարար շրջանակի ներկայացուցիչների

Հուլիսի 24-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ընդունել է չինական գործարար շրջանակի ներկայացուցիչներ Քուիու Հուինին, Ժան Յինին, Քուիու Ֆենգին և Չեն Ուեի Քինին: Հանդիպմանը մասնակցել են փոխվարչապետի գրասենյակի ղեկավար Սերժ Վարագ Սիսեռյանը, փոխվարչապետի օգնական Վիկտորյա Այդինյանը, Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության ղեկավար Տաթևիկ Ռևազյանը, «Բիզնես Արմենիա»-ի գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանը և առևտրի ու ներդրումների կառավարիչ Գայանե Մարտիրոսյանը:

Կողմերը քննարկել են զբոսաշրջության խթանմամբ ուղևորահոսքերի ծավալներն ընդլայնելու հնարավորությունները՝ այս համատեքստում կարևորելով զբոսաշրջիկների թվի ավելացման, վիզային ռեժիմի ազատականացման, օդային ուղիղ չվերթների կազմակերպման խնդիրները:

Քննարկվել է նաև Չինաստանից Հայաստան բեռնափոխադրումների, հայկական գյուղմթերքի և կոնյակի արտահանմանն առնչվող հարցեր: Խոսել են չինական սուպերմարկետները հայկական գյուղատնտեսական արտադրանքի սպառման շուկայում ներգրավելու հնարավորության մասին: Չինական կողմի ներկայացուցիչները հայտնել են, որ պատրաստվում են հանդիպել գյուղատնտեսությամբ զբաղվող ձեռնարկությունների ներկայացուցիչների հետ:

Փոխվարչապետը ներկայացրել հայ-չինական գործընկերային հարաբերությունների բնույթը, երկկողմ և բազմակողմ պայմանագրերով ստեղծված առևտրաշրջանառության խթանման հնարավորությունները, խոստացել Չինաստան այցելելու դեպքում առավել մարամասն անդրադառնալ համագործակցության խթանման խնդիրներին:
 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ